Ժամանակակից նկարչության արվեստը բավականին բազմաժանր է: Երբեմն պարզ գործիքները, ինչպես օրինակ գրիչն է, տաղանդավոր արվեստագետների ձեռքում կարող են իսկական գլուխգործոցներ կերտել:
Նախորդ անգամ ժամանակակից նկարիչների շարքից ներկայացրեցինք Օլեգ Ժիվետինին: Այսօր ձեզ կներկայացնենք իսպանացի նկարիչ, բանաստեղծ Խուան Ֆրանցիսկո Կասասին, ով ծնվել է Անդալուսիայի Լա Կարոլինա բնակավայրում: Կասասը լուսանկարում է ու այդ աշխատանքները յուղաներկով վերարտադրում է կտավների վրա: Նա նաև սովորական կապույտ գրիչով է աշխատում: Կասասը համարվում է Իսպանիայի ամենաազդեցիկ երիտասարդ նկարիչներից մեկը, ով այժմ ապրում ու ստեղծագործում է Փարիզում ու Մադրիդում: Խուան Ֆրանսիսկո Կասասը ավարտել է Գրանադայի համալսարանն ու ստացել դոկտորական աստիճան, ինչպես նաև դասավանդել համալսարանում:
2002թ.-ից նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր ցուցասրահներում` ինչպես խմբակային, այնպես էլ անհատական ցուցադրություների ժամանակ: Նկարիչը հասցրել է արժանանալ բազմաթիվ պարգևների ու մրցանակների:
Դե ինչ, վայելեք տաղանդավոր նկարչի` գրիչով արված հիպերռեալիստական աշխատանքները: