1in.am-ը գրում է.

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մոտ կարող է լինել ավստրալական հետախուզության 15-20 հազար գաղտնի փաստաթուղթ՝ գրում է Australian թերթը:

«Կառավարությունը ստեղծված իրավիճակը համարում է երկրի պատմության մեջ ավստրալական հետախուզության ամենալուրջ հարվածը: Լրտեսական սկանդալը չնվազեցրեց ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մակարդակը, սակայն ավստրալական գործակալություններն ամերիկացի գործընկերներին հայտնել են իրենց տագնապը՝ կապված այն վնասի հետ, որը «Սնոուդենի արտահոսքը» հասցնում է ազգային անվտանգության շահերին»,- նշում է թերթը:

«Հայտնի է դարձել, որ Սնոուդենի առևանգած փաստաթղթերի մեծամասնության մեջ խոսքը քաղաքական, տնտեսական և ռազմական հարցերի մասին է, որոնք քննարկվել են ավստրալական հետախուզության գործակալների, նախևառաջ՝ ավստրալական ռադիոտեխնիկական պաշտպանության վարչության կողմից և հիմնականում կապված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ: Ըստ երևույթին, ներկայումս մանրամասն ստուգվում է տեղեկությունը, որը կարող է լինել առևանգված փաստաթղթերում»,- գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել