MR1TOUP1TpoU5i88UEM5M75WKSKinoashkharh.am-ը գրում է.

Հուլիսյան մի քանի օր Երևանի փողոցներում, հրապարակներում ու հատկապես մեր երկու կինոթատրոնների շրջակայքում քայլելիս այնպիսի տպավորություն էիր ստանում, ասես առաջնակարգ զբոսաշրջային քաղաքում ես: Շուրջբոլորն օտար լեզուներով էին խոսում, աշխույժ ելումուտ անում հատկապես ազգային մթնոլորտ ապահովող հուշանվերների խանութներ ու սրճարաններ: Օտարազգի հյուրերին անհնար էր շփոթել սովորական զբոսաշրջիկների հետ. արտաքինն անմիջապես հուշում էր, որ արվեստի մարդիկ են ու հատուկ նպատակով են եկել: Պարանոցներին կախված բեյջերն էլ էին վկայում, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերն ու մասնակիցներն են: 

Փառատոնի արտասահմանցի հյուրերին սփյուռքահայերի հետ շփոթելն անհնար է: Մեր հայրենակիցները, թեկուզև ծնվել  ու ամբողջ կյանքն ապրել են  յոթ սարերից ու յոթ ծովերից այն կողմ, միևնույն է, հար և նման են մեզ` հայաստանաբնակներիս. հայ են: Հակառակ մերոնց` օտարազգիներին դժվար է տարբերել ըստ ազգային պատկանելության. հոլանդացի թե գերմանացի, ֆրանսիացի թե իտալացի` նման են իրար: Նրանց մեջ անսովոր բարձր հասակով, 50-ին մոտ մի տղամարդու բեյջի վրա գրված էր© «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Օսման Քավալա, Թուրքիա: Իսկ դիմացդ կանգնած էր կապուտաչյա, սպիտակամաշկ, գանգրահեր, ավելի շուտ շոտլանդացու հիշեցնող, արդեն ճերմակող մի տղամարդ: Խոսում էր անգլերեն, բայց` ակցենտով, ինչպես միջին տարիքի հայերը:

Օսման Քավալան «Անադոլու կուլտուր» ընկերության ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատուն է: Փնտրում էինք մի խաղաղ անկյուն զրույցի համար: Հարցազրույցի կազմակերպիչներն առաջարկեցին ոչ մարդաշատ սրահներից մեկը, իսկ նա թե` Դալան: Մի պահ բոլորս տարակուսում ենք: Քավալան կրկնում է` Դալան, ու անխոս առաջնորդում մեզ: Դուրս ենք գալիս հյուրանոցից, Աբովյան փողոցով մի քիչ իջնում ու թեքվում ձախ` հուշանվերների խանութի միջով անցնում և հայտնվում գողտրիկ   բակում: Հայկական կահավորանքով, կավե կճուճներով, փայտե սեղան-աթոռներով, պարզ ու բնական կահ-կարասիով, տնական միջավայրով սրճարան է, երկրոդ հարկում` պատկերասրահ: Վայրը կոչվում է Դալան: Թուրք հյուրը ծառի մոտ մի նստարան է ցույց տալիս, սառը թեյ պատվիրում ու հրավիրում նստել: Այնպիսի տպավորություն է, կարծես ինքն է ուզում ինձ զարմացնել իր դալանային բացահայտումով:

Քանի որ հարցազրույցի առիթը «Ոսկե ծիրանն» էր, խոսակցությունը սկսվեց նրանից, թե որքանով է հասցրել պատկերացում կազմել հայկական ֆիլմերի մասին: Ինձ հետաքրքրում էր  նրա կարծիքը մեր կինոյի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել