1in.am-ը գրում է.

Պուգաչովայի և Գալկինի երկվորյակները նոր են երեք ամսական դարձել, սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նկատում են, թե ինչքան արագ են նրանք զարգանում: Բանն այն է, որ ծնողները՝ հատկապես աստղային հայրիկը, մանրամասնորեն պատրաստվել է երեխաների ծնունդին և նրանց դաստիարակության համար հատուկ ծրագիր է ընտրել: 

Ինչպես հայտնի է, Գալկինն առաջվա պես շրջագայությունների չի մեկնում և երեխաների ծնվելուց հետո համերգներ չի տալիս: Իր ամբողջ ժամանակը նա երեխաների հետ է անցկացնում: Ինչևէ, ծնողները նկատել են, որ որդին ավելի շատ հորն է սիրում, իսկ դուստրը՝ մորը: Երևում է՝ Մաքսիմը երեխաների հանդեպ առանձնահատուկ մոտեցում ունի, նա ամբողջ ամառ մանկական հոգեբանության վերաբերյալ գրքեր է կարդացել: Նա Լիզայի և Գարիի համար ընտրել է իտալացի բժիշկ Մարիա Մոտեսորիի մանկավարժական ծրագիրը, որը մեծ տեղ է հատկացնում երեխայի անհատականությանը: 

Իհարկե, աստղային զույգին երեխաների դաստիարակության հարցում օգնում են դայակները: Նրանց օրը սկսվում է առավոտյան ժամը 9-ից, երբ երեխաներին կերակրում և զբոսանքի են տանում: Քնից առաջ երեխաներին լողացնում են մայրիկն ու հայրիկը: Իսկ քնում են նրանք իրենց քրոջ՝ Քրիստինա Օրբակայտեի երգի տակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել