Միդլթոնների ընտանիքին կասկածում են տիտղոսը շահադիտական նպատակներով օգտագործելու մեջ: Ըստ լրագրողների՝ թագավորական ընտանիքը բառացիորեն «կանխիկացնում է» իր կարգավիճակը: 3-ամսական արքայազն Ջորջի մկրտությանը Ջեյմս և Պիպա Միդլթոնները ժամանել էին 140 ֆունտ արժողությամբ «լյուքս» դասի ավտոմեքենայով, սակայն լրագրողները պարզել են, որ հատուկ թագավորական ընտանիքի համար ավտոբրենդը բավականին մեծ զեղչեր է արել: Իրենց կարգավիճակի շնորհիվ Միդլթոնները մեքենայի արժեքից բավականին ցածր գումար են վճարել: Ավտոկոնցեռնն էլ իր հերթին այդ նվերով իր համար գովազդի ևս մեկ հնարավորություն է ստեղծել: 1in.am-ը գրում է.


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_235346.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել