1in.am-ը գրում է.

Միլանի «Տեռա Սանտա» հրատարակչությունում թողարկվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասնակցությամբ կոմիքսների հերթական գիրքը: 

Հրատարակչատան կայքում նշված է, որ «Պապի և Խորխե մկնիկի, որը դարձել է նրա ընկերը, պատմությունը» Ֆրանցիսկոսի և Հռոմում 10 եղբայրների հետ ապրող մկնիկի արկածների մասին է:

Կոմիքսի 56 էջերին Պապը հասարակ և հասկանալի լեզվով փոքրիկ Խորխեին պատմում է Նոր տարվա տոնի պատմությունը: Գիրքն արժե մոտ 16 եվրո, նախատեսված է 6-11 տարեկան ընթերցողների համար, փոխանցում է Ria Novosti-ն:

Ավելի վաղ իտալական Edizioni Master պարբերականում թողարկվել էր Պապի ելույթների առաջին ժողովածուն երեխաների համար՝ «Ֆրանցիսկոս պապը՝ կոմիքսներում»: Սպասվում է, որ երկրորդ թողարկումն իտալերենով վաճառքի կհանվի դեկտեմբերի 20-ին:

http://pic.1in.am/upimg/2013/12/04/arm13861715059.JPG
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել