Henaran.am-ը գրում է.
Այսօր կին ազատամարտիկները երթ-ակցիա իրականացրին` Ազատության հրապարակից մինչև Բաղրամյան 26: Նրանց բողոքին էին միացել նաև ՀԱԿ-ի կանայք:
Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցավ զավեշտալի մի միջադեպ: Կանացից մեկը` նկատելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին` գոռաց.” Հանրապետական բոյդ թաղեմ, ինչ էլ մի կանգնելա, անամոթ…..”:
ԱԺ պատգամավորը զարմացավ և չփորձեց անգամ արձագանքել:
Երբ Henaran.am-ի թղթակիցը փորձեց բացատրել, որ կանգնածը ՀՀԿ-ական չէր` կինը ասաց.” Դոշի նշանից ու դեմքից երևաց: Քեզ թվումա չգիտեմ ովա….”:
Նյութի աղբյուր՝ http://henaran.am/news_view.php?post_id=32419
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել