Մարդու կյանքը մի մեծ փորձաշրջան է: Իր կյանքում կատարված յուրաքանչյուր բան, որը մարդու կողմից ընկալվում է «Լավ» կամ «Վատ» իր իսկ որոշման արդյունքն է , քանի որ միշտ մարդը կանգնած է ընտրության առջև `ի՞նչ ուտել , ի՞նչ հագնել , ի՞նչ երաժշտություն լսել , որտե՞ղ սովորել , որտե՞ղ աշխատել, ու՞մ հետ շփվել և այլն: Այստեղ շատ կարևոր է ճիշտ որոշում կայացնելու ունակությունը : Ամբողջ կյանքի ընթացքում մարդը ինչ սովորում , հմտություններ և իմաստնություն է ձեռք բերում , ուղղված է ճիշտ որոշումներ կայացնելուն: Ցավոք , ոչ բոլոր մարդիք են այս գիտակցում և սեփական անհաջողությունների պատճառները այլ տեղերում են որոնում:Մինչդեռ յուրաքանչյուր մարդու հավասարապես տրված է երջանիկ և հաջողակ լինելու հնարավորությունը , որը հարկավոր է ընդամենը ճիշտ օգտագործել:
Կայացրեք ճիշտ որոշումներ և եղեք երջանիկ ու հաջողակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել