1in.am-ը գրում է.

Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունն այսօր երկրի պատմության մեջ առաջին անգամ հրապարակել է էկոլոգիապես վտանգավոր ձեռնարկությունների ցանկը: Այդ տվյալները կներառվեն հատուկ նավիգացիոն ծրագրի մեջ, որը հասանելի կլինի միայն երկրի քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ինչպես հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները՝ այդ քայլը հանդիսանում է Իսրայելի կողմից պարտավորության կատարում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն մուտք գործելուց առաջ: Նախարարությունը նշում է, որ այժմ կարելի է խոսել «արդյունաբերական թափանցիկության» դարաշրջանի մեկնարկի մասին, քանի որ հասարակությունը ձեռնարկությունների մասին տեղեկատվություն կստանա, որը թույլ կտա եզրակացություն անել, թե որ գործարաններն են օրենք խախտում, և որոնք գործում օրենքի շրջանակում:

Որպեսզի օգտատերերը կարողանան հեշտությամբ կողմնորոշվել տեղեկատվական «օվկիանոսում»՝ բոլոր տվյալները կբաժանվեն աղտոտման երեք վիրտուալ «գետերի»՝ օդի, ջրի և համաշխարհային օվկիանոսի աղտոտում: 

Գերատեսչության գնահատականով՝ ամեն տարի Իսրայելում բնության աղտոտվածության հետևանքով բյուջետային կորուստները կազմում են մոտ 4 մլրդ դոլար: Նախարարը նշել է, որ չնայած բյուջետային կրճատումներին, իրենք շարունակում են հնարավորինս մաքուր օդ շնչելու իրավունքի համար պայքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել