1in.am-ը գրում է.
Նոյեմբերի 30-ին ավտովթարից զոհված հոլիվուդյան հայտնի դերասան Փոլ Ուոքերի երկրպագուները փորձում են ապացույցներ գտնել, որ վթարը եղել է պարզապես PR-ակցիա, գրում է rus.ruvr.ru-ն:
Բլոգերները գրում են, որ հայտնաբերել են մի շարք փաստեր, որոնք հակասում են դերասանի մահվան պաշտոնական վարկածին:
Մասնավորապես, նրանք գրում են, որ կարմիր Porsche Carrera GT-ի գրանցման նշանները չեն համապատասխանում վթարի ենթարկված ավտոմեքենայի համարանիշի հետ:
Մինչ վթարը Ուոքերը նստել է 7CCY590 համարանիշով մեքենայի մեջ: Վթարի վայրում բլոգերները հայտնաբերել են այլ թվեր ու նշաններ՝ 3Y3Y: Ընդ որում՝ սոցցանցերում կան վթարի վայրի այլ լուսանկարներ ևս, որոնցում պարզ երևում է ավտոմոբիլի համարանիշը՝ CY590:
Հնչում են նաև ենթադրություններ, որ Փոլը չի եղել այրված Porsche-ում, քանի որ նա հեռացել էր այլ ավտոմեքենայով:
Երկրպագուներին մտահոգել է նաև փրկարարների անսովոր պահվածքը, որոնք թույլատրել են բոլորին լուսանկարել վթարի վայրն ու այրված ավտոմեքենան:
Համացանցում շրջանառվում են տեղեկություններ, որ նրա մահը կարող էր լինել դերասանի մասնակցությամբ նոր ֆիլմի բեմադրություն կամ նոր ֆիլմի մաս:


