Այն հոդվածում մենք ցանկանում ենք ներկայացնել հաշմանդամների և նրանց կյանքի պատմությունը` ցույց տալով, որ նրանք կարող են ավելի լիարժեք կյանքով ապրել, քան «անսահմանափակ» կարողություններով մարդիկ:  

 
 1  Նիկ Վույչիչ 

 nonstandard01 800x600 7 выдающихся историй инвалидов, живущих полной жизнью
 

Նիկ Վույչիչը ծնվել է Տետրա-Ամելիայի ախտանիշով` հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն, որի պատճառով մարդը վերջույթներ չի ունենում:  10  տարեկանում նա ցանկանում էր լոգասենյակում խեղդամահ լինել, որպեսզի անհարմարություն չպատճառեր իր հարազատներին: Այժմ Նիկը ամենահայտնի բանախոսներից մեկն է աշխարհում, ունի գեղեցկուհի կին և որդի: Միայն իր գոյությամբ նա հույս և ուժ է տալիս հազարավոր մարդկանց: 


 2 Քերրի Բրաուն 

nonstandard02 7 выдающихся историй инвалидов, живущих полной жизнью

17-ամյա Քերրի Բարունը Դաունի ախտանիշ ունի: Որոշ ժամանակ առաջ նա իր հարազատների և ընկերների աջակցության միջոցով դարձավ երիտասարդական հագուստ արտադրող ամերիկյան ընկերության մոդել: Քերրին Wet Seal հագուստներով իր լուսանկարները տեղադրում էր սոցիալական էջում: Ի վերջո, նա այնքան հայտնի դարձավ, որ ընկերությունը աղջկան հրավիրեց դառնալ իրենց ապրանքանիշի դեմքը: 


 3 Թեյլոր Մորրիս 

nonstandard03 7 выдающихся историй инвалидов, живущих полной жизнью

Այս գեղեցիկ սիրո պատմությունը աշխարհին  հայտնի դարձավ մեկ տարի առաջ: Աֆղանստանի պատերազմի վետերանը ռումբի պայթելու արդյունքում կորցրել էր բոլոր վերջույթները և հրաշքով ողջ էր մնացել: Տուն վերադառնալուց հետո նրա 23-ամյա հարսնացուն ոչ միայն չլքեց Թեյլորին, այլև բառի բուն իմաստով նրան օգնեց կրկին ոտքի կանգնել, չնայած, որ նա այլևս ոտքեր չունի: 


4 Ջեսիկա Լոնգ

nonstandard04 7 выдающихся историй инвалидов, живущих полной жизнью
Իրկուտսկի մանկատան փոքրիկ բնակչուհին` Տանյա Կիրիլովան, ծնվել էր առանց ոտքերի վերջին հատվածի: 13  ամսեկանում նրան որդեգրում է ամերիկյան մի ընտանիք: Այդպես, հայտնվելով ԱՄՆ-ում, Ջեսիկա Լոնգը դարձավ հայտնի լողորդ, ով նվաճել է 12 ոսկե պարալիմպիկ մեդալ և աշխարհի ռեկորդակիր է` առանց ոտքերի մարզիկների մեջ: 


5 Մարկ Ինգլիս 

nonstandard05 7 выдающихся историй инвалидов, живущих полной жизнью
Մարկ Ինգլիսը 2006թ.-ին նվաճեց Էվերեստը: Այդ իրադարձությունից 20 տարի առաջ նա զրկվել էր երկու ոտքերից: Լեռնագնացը դրանք սառեցրել էր իր հերթական արշավներից մեկի ժամանակ, բայց չէր հրաժարվել Էվերեստը նվաճելու իր երազանքից և, ի վերջո, հասել է դրան: 

 

6 Տատյանա Մակֆադդեն  

nonstandard06 7 выдающихся историй инвалидов, живущих полной жизнью
Տատյանան ռուսական ծագման ամերիկուհի մարզիկ-հաշմադամ է: Նա  հաշմադամների անվասայլակներով  մրցավազքի բազմակի հաղթող է, ինչպես նաև 2013-թ.-ի Բոսթոնյան մարաթոնի հաղթող է:  Տատյանան շատ է ցանկանում գնալ Սոչիի Պարաօլիմպիկ խաղերին, և դրա համար հատուկ սովորել է իր համար նոր սպորտաձև` դահուկավազք և բեատլոն:   


 7 Լիզզի Վելասկես 

nonstandard07 7 выдающихся историй инвалидов, живущих полной жизнью
Լիզզին ծնվել է շատ հազվագյուտ ախտանիշով, որի պատճառով նրա մոտ լիովին բացակայում են ճարպային հյուսվածքները: Առաջին հերթին նա պետք է պայքարեր և պատասխան տար բոլոր նրանց, ովքեր բացսական կերպով էին արտահայտվում նրա մասին: Բայց դրա փոխարեն, նա հավաքեց ուժերը և ապացուցեց աշխարհին, որ պարտադիր չէ գեղեցկուհի լինել` ուրիշներին ոգեշնչելու համար: Նա արդեն երկու գիրք է հրատարակել և հանդես է գալիս ոգեշնչող ելույթներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել