Նախորդ շաբաթ` նոյեմբերի 29-ին, ջերմաստիճանային փոփոխությունը Գրանդ Կանյոն կիրճում ամպային բացառիկ գետի առաջացման պատճառ է դարձել: Ջերմաստիճանային փոփոխությունների ժամանակ սառը օդը սկսում է կիրճի հատակից բարձրանալ վերև ու այստեղ բախվում տաք օդին, որի արդյունքում ցածր ամպեր են առաջանում: Այս երևույթը տարեկան միայն մեկ կամ երկու անգամ է տեղի ունենում, բայց այդ օրերին, որպես կանոն, երբեք պարզ երկինք չի լինում: Այս անգամ այս երևույթի հետ մեկտեղ հրաշալի պայծառ եղանակ է եղել, ինչն անիրական գեղեցիկ տեսարան է ապահովել մարդկանց համար: Բացառիկ այս երևույթի ականատեսը կարող եք լինել նաև դուք` ստորև դիտելով լուսանկարներն ու տեսանյութը`
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել