1in.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը մտադիր է պահպանել նախագահի պաշտոնը և ղեկավարել անցումային կառավարությունը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սիրիայի կառավարության նախարարներից մեկի հայտարարությունը:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը ևս հաղորդել էր ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին, որի կազմում կլինի ինը նախարար՝ Ահմեդ Թումի ղեկավարությամբ: Միևնույն ժամանակ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է, որ հունվարի 22-ին նշանակված Սիրիայի հարցով «Ժնև-2»-ի համաժողովին մասնակցելու նախապայմանը անցումային շրջանում Ալ-Ասադին իշխանությունից հեռացնելն է:
Սիրիական ազատ բանակն իր հերթին հայտարարել է, որ երկրում մարտական գործողությունների դադարեցման հիմնական նախապայմանը Ալ-Ասադին իշխանությունից հեռացնելն է: