Աշխարհի տարբեր անկյուններից մարդկանց դեպի իրենց ռեստորան գրավելու համար, ինչեր ասես, որ չեն մտածում սեփականատերերը: Այս հոդվածում ներկայացնում ենք աշխարհի ամենահետաքրքիր ռեստորանները, ուր կյանքում գոնե մեկ անգամ արժե լինել:

 1  Կախարդական զուգարան-սրճարան
Լոս Անջելեսի արվարձաններից մեկում գտնվող այս սրճարանում թեման զուգարանն է:

Այս սրճարանում մատուցվող ուտելիքը այնքան էլ ախորժելի տեսք չունի ու մատուցվում է փոքրիկ զուգարանակոնքերով:

The restaurant serves Taiwanese fare. including magic curry rice.

 2  Ընթրիք երկնքում 
Այս յուրօրինակ ռեստորանի նախագիծը բելգիական մի ծառայություն է իրականացնում, որը երկրի տարածքով մեկ, ցանկացած վայրում
 45 մետր բարձրության վրա ձեզ համար ընթրիք կմատուցի: Ուտելիքը, որը մատուցվում է այստեղ, տարբեր է, կախված, թե ով է շեֆ խոհարարը: Այսպիսի ընթրիք կարող եք վայելել 17 տարբեր երկրներում, որտեղ գործում է ծառայությունը:


  Ռոբոտների ռեստորան
Այս հետաքրքիր ռեստորանը գտնվում է  Տոկիոյում, Ճապոնիա: Ռեստորանի ներսում նեոնային քաոսային լույսեր են, կիսամերկ հագնված պարուհիներ ու ռոբոտներ, շատ ռոբոտներ: Այստեղ մատուցվում է ճապոնական ազգային սնունդ:

I finally went to the Tokyo Robot Restaurant. There are no words. Just go!

 4  Լաբասի ջրվեժ ռեստորան
Ջրվեժ-ռեստորանը գտնվում է Ֆիլիպիններում: Հրաշալի է բնական ջրվեժի տակ վայելել տեղական յուրօրինակ խոհանոցը:


 5  Հիվանդանոց-ռեստորան
Ռիգայում (Լատվիա) կարող եք ընթրել հիվանդանոց-ռեստորանում: Այստեղ բուժքույրերի հագուստով մատուցողները ձեզ հատուկ բաճկոններ կհագցնեն ու կկերակրեն Լատվիայի ազգային ուտեստները:

hospital-restaruant-latvia-23

 6  Փակի տակ
Թայվանի Տոկիոյի այս ռեստորանը բանտային թեմատիկայով է նախագծված: Մթնոլորտը բավականին հետաքրքիր է ու տրամադրող, իսկ ճապոնական ուտելիքն ու խմիչքները մատուցվում են դեղորայքի սրվակներով:

The Lockup restaurant, Japan

 7  Հելոու Քիթի երազային ռեստորանը
Հելոու Քիթի ռեստորանը գտնվում է Պեկինում (Չինաստան): Ռեստորանն ամբողջովին Հելոու Քիթիի թեմատիկայով է նախագծված ու նույնիսկ ուտելիքն է Հելոու Քիթիի ձևով ձևավորված:


 8  Ինքնաթիռ-ռեստորանը
Կոլորադայի Կոլորադո Սփրինգս բնակավայրում գտնվող ինքնաթիռի տեսք ունեցող այս ռեստորանը Բոյինգ KC-97-ի ներսում է: Այստեղ կարող եք համտեսել բուրգերներ, ապուրներ ու սենդվիչներ: Դե իսկ ուտելիքն ավելի լավն է, քան թռիչքի ժամանակ մատուցվող սնունդը:

2013-07-23-AIRPLANE.jpg

 9  Նինձյա ռեստորան
Նյու-Յորքի Մանհեթենի շրջանում գտնվող նինձյա ռեստորանում ազգային ճապոնական ուտեստներն ու սուշին մատուցում են իսկական նինձյաները, որոնք ցատկելով ու տարբեր շարժումներով կզարմացնեն ձեզ:


 10  Սրտի կաթված գրիլ
Նեվադայի  Լաս Վեգասում գտնվող այս ռեստորանի թեմատիկան գիրությունն է ու սրտային հիվանդությունները: Այո՛, մի զարմացեք: Գեր մարդիկ այստեղ անվճար են սնվում, իսկ նրանք, ովքեր իրենց ուտելիքը մինչև վերջ չեն ուտում, բուժքույրերի պես հագնված մատուցողուհիների կողմից հետույքներին հարված են ստանում:

Այստեղ մատուցվում են հսկայական բուրգերներ:


 11  Կատուների սրճարանը
Կատուների սիրահարների համար իսկական դրախտ այս սրճարանը գտնվում է Ճապոնիայում: Մոտ 10 դոլարի դիմաց դուք կարող եք այստեղ մի ժամ անցկացնել և խաղալ կատուների հետ: Ճապոնիայի տարածքում կատուների սրճարանները բավականին տարածված են, բայց նրանցից յուրաքանչյուրը մյուսից տարբերվում է: Այստեղ կարող եք վայելել թեյ, թեթև ուտեստեներ:


 12  Ստորջրյա ռեստորան
Ստորջրյա այս ռեստորանը գտնվում է Մալդավյան կղզիներում ու համարվում աշխարհի ամենաառաջին ստորջրյա ռեստորանը: Գտնվելում է Հնդկական օվկիանոսի 5 մետր խորության վրա: Ռեստորանից գեղեցիկ ծովային տեսարան է բացվում: Այստեղ մատուցվում են ուտեստներ ժամանակակից եվրոպական խոհանոցից, գինի ու շամպայն:


 13  Աղետների ռեստորան
Այս ռեստորանը գտնվում է Լյորետ դե Մարում` Իսպանիա: Այն կոչվում է «Աղետների», քանի որ երկրաշարժի դեպքում ցնցվում է, ու ամենատպավորչն այն է, որ այցելուները դրա մասին նախապես չեն զգուշացվում:


 14  Օփաք կամ մութ ռեստորան
Ռեստորանը գտնվում է Լոս Անջելոսում, Սան Դիեգոյում ու Սան Ֆրանցիսկոյում: Այստեղ ամեն ինչ մութ է, իսկ այցելուներին մութ ընթրիքի սենյակ են ուղեկցում ու մատուցում ուտեստներ, որոնք նրանք տեսնել չեն կարող: Ճաշացանկը ներառում է մակարոններ ու մսային կերակուրներ. համենայն դեպս, նրանք այդպես են ասում:

Opaque, dining in dark restaurant

 15  Ննջարան-ռեստորան
Մայամիում գտնվող այս ռետորանում կարող եք հարմարավետ տեղավորվել մահճակալների վրա ու հենվել փափուկ բարձերին` վայելելով ձեր ընթրիքն ու խմիչքը: Իսկ ուտելիքը, որն այստեղ մատուցվում է, բավականին հարուստ աշխարհագրություն ունի, քանի որ այստեղ մատուցվում են ուտելիքներ` աշխարհի տարբեր խոհանոցներից, ու բավականին ստեղծարար ու հետաքրքիր խմիչքներ, օրինակ, մոշով սառը օշարակ, թարմ մրգերով ու նանայով օշարակ և այլն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել