Lragir.am-ը գրում է .

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչները շուտով հնարավորություն կստանան առանց վիզա Եվրոպա մեկնել: Այս մասին նա նշել է վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:

Մարգվելաշվիլիի խոսքով, աբխազների ու օսերի համար անվիզա այցելությունները նախատեսված են ԵՄ հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրով, որը Վրաստանի իշխանությունները նախատեսում են ստորագրել հաջորդ տարի:

«Մենք ցույց կտանք ժամանակակից եվրոպական Վրաստանը, որտեղ Ցխինվալիի բնակիչը կարող է անձնագիր ունենալ, որով հանգիստ, առանց վիզայի կայցելի Վիեննա, Բեռլին ու Հռոմ»,- ասել է Մարգվելաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել