1in.am-ը գրում է.

Merriam-Webster պարբերականի խմբագրությունը (թողարկում է Վեբսթերի՝ ԱՄՆ-ում անգլերենի հնագույն հանրագիտական և բացատրական բառարանները) ներկայացրել է 2013-ի 10 ամենագործածական բառերի յուրահատուկ վարկանշային ցուցակ: Փորձագետներն ավանդաբար իրենց ընտրությունը հիմնում են պարբերականի կայքում այս կամ այն բառի բացատրության համար օգտատերերի անգլալեզու հարցումների վրա, հայտնում է rbc.ru-ն:

Այս տարի ամենատարածվածը «գիտություն» բառն է, որը 176%-ով ավելի շատ են փնտել, քան նախորդ տարի:

Ամենատարածված բառերի տասնյակում են նաև «կոգնիտիվ», «կոմունիկացիա», «Էթիկա», «պարադոքս», «մետաֆոր» և այլ բառեր:

Ի տարբերություն ամերիկյան բառարանների հրատարակչի՝ նրանց գործընկերներն Օքսֆորդյան բառարանից 2013-ի գլխավոր բառ են համարել «սելֆի»-ն՝ սմարթֆոնի տեսախցիկով արված ինքնադիմանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել