robert-james-waller-1

Հիմա ինձ համար կատարելապես պարզ է, որ ես արդեն վաղուց գալիս էի դեպի քեզ, իսկ դու` ինձ մոտ, թեև մենք չէինք էլ ենթադրում մեկս մյուսի գոյությունը: Մի ինչ-որ խելահեղ վստահություն` թաքնված մեր չիմացության խորքերում, առաջնորդում էր մեզ դեպի իրար: Որպես երկու միանման թռչուններ, մենք ճախրում էինք մեծ հարթավայրում` հպատակված երկնային ինչ-որ մի հաշվարկի, և մեր ապրած բոլոր տարիներն անհրաժեշտ էին նրա համար, որ մենք վերջապես հանդիպենք:

Պարզապես երախտապարտ եմ ճակատագրին, որ հանդիպեցինք: Չէ՞ որ մենք կարող էինք թռչել մեկս մյուսի կողքով, ինչպես երկու փոշեհատիկ` անհունում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել