Emedia.am-ը գրում է.
Որքան շատ է երեխան աղտոտվում խաղալու ժամանակ, այնքան ավելի շատ բան է նա սովորում: Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները` ուսումնասիրելով 2 տարեկանից պակաս երեխաների պահվածքը:
Այովայի համալսարանի հետազոտողները հետևել են, թե ինչպես են 16 ամսական երեխաները սովորում բառեր փափուկ նյութերի օգնությամբ` լինի դա վարսակի շիլա, թե շրեշ: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ փոքրիկների սովորելու գործընթացն ավելի արդյունավետ է անցնում պինդ առարկաների մասնակցությամբ, որոնք շնորհիվ անփոփոխ չափերի ու ձևի ավելի հեշտ է նույնականացնել:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, երեխային լավ ծանոթ շրջապատը արագացնում է նոր բառերը հիշելու գործընթացը: Կյանքի առաջին ամիսներին երեխաները սովորել են սեղանի մոտ տեսնել փափուկ նյութեր: Այովայի համալսարանի հոգեբան Լարիսա Սամուելսոնի խոսքերով` նոր առարկաների հետ երեխայի ծանոթությունն ավելի լավ է անցնում, եթե նա նստած է կերակրման համար նախատեսված բարձր սեղանիկին:
Հետազոտությունը հրապարավել է Development Science ամսագրում: Աշխատանքի կարճ նկարագրությունը բերում է PhysOrg-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ