Marilyn Monroe

«Ես երբեք չեմ լքել նրան, ում հավատացել եմ»

«Ուշանալով` համոզվում ես, որ քեզ սպասում են, հենց քե՛զ և ոչ այլ ուրիշին» 

«Երեխաներին` հատկապես աղջիկներին, միշտ պետք է ասել, որ գեղեցիկ են ու սիրված: Եթե ես աղջիկ ունենամ, ես միշտ կասեմ նրան, որ գեղեցիկ է, կհարդարեմ նրա մազերը և երբեք նրան մենակ չեմ թողնի » 

«Ինձ շները երբեք չեն կծել` միայն մարդիկ» 

«Որպես կանոն, ամուսինները հրաշալի են լինում անկողնում, երբ դավաճանում են իրենց կանանց» 

Marilyn Monroe

«Եթե ցանկանում ես, որ քեզ սիրեն` փախիր» 

«Մենք` կանայք, ունենք երկու զենք. թարթչաներկ և արցունքներ, բայց մենք կարող ենք երկուսն էլ միաժամանակ օգտագերծել» 

«Ես միանշանակ և ամբողջովին կին եմ, և դա ինձ ուրախացնում է» 

«Ես երբեք, ոչ ոքի չեմ խաբել, բայց ես թույլ եմ տվել, որ մարդիկ խաբվեն: Նրանք այդքան էլ չեն ցանկացել իմանալ, թե ով եմ ես իրականում, փոխարենը նրանք ինձ հնարել են: Եվ ես պատրաստ եմ վիճել նրանց հետ, որ նրանք ինձ սիրել են այնպիսին ինչպիսին ես երբևէ չեմ եղել…Եվ երբ նրանք հասկանում էին դա, մեղադրում էին ինձ խաբկանքում» 

«Ամուսինն այն մարդն է, ով միշտ մոռանում է ծննդյանդ օրը և երբեք առիթը բաց չի թողնում տարիքդ հիշեցնելու» 

Marilyn Monroe

«Ես համաձայն եմ ապրել մի աշխարհում, ուր տղամարդիկ են կառավարում, քանի դեռ այդ աշխարհում ես կին կլինեմ» 

«Հոլիվուդն այն վայրն է, ուր հազարավոր դոլլարներ են վճարում քո մեկ համբույրի և հիսուն ցենտ՝ հոգուդ համար: Ես դա գիտեմ, որովհետև առաջինից հրաժարվել եմ շատ անգամներ և ձեռքս մեկնել հիսուն ցենտանոցին» 

«Կարիերան հրաշալի բան է, բայց այն չի կարող ջերմացնել ցուրտ գիշերվան» 

«Խելացի աղջիկը համբուրում է, բայց չի սիրում, լսում է` չի հավատում, և ավելի շուտ է հեռանում, քանի դեռ չեն լքել իրեն» 

Marilyn Monroe

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել