Փոլ Ուոքերը, ով հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմում ունեցած իր դերակատարմամբ, Կալիֆորնիայի Վալենսիա քաղաքում շաբաթ օրը` 40 տարեկան հասակում, զոհվել է ավտովթարից: Դժվար է պնդել, թե նա բացառիկ ու ազդեցիկ դերասան էր, բայց մի բան հաստատ է` նա էքշն ժանրի աստղ էր: Ուոքերը մինչև մահը հրաշալի կարողանում էր օգտագործել իր հռչակն ու ձեռքբերումները` հանուն արժեքավոր գործի: Ըստ դերասանի ֆան-ակումբի ֆեյսբուքյան էջի գրառման` Ուոքերը ավտովթարի է ենթարկվել «Reach out Worlwide» կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական միջոցառմանը գնալու ճանապարհին:
Կազմակերպությունը հիմնադրվել է Ուոքերի կողմից 2010թ.-ին, ու զբաղվում է բնական աղետներից տուժած մարդկանց օգնելով:
Կազմակերպությունն ունի մասնագետների իր սեփական թիմը (առաջին բուժօգնության անձնակազմ, բժիշկներ, կորած մարդկանց փնտրող փրկարարներ և այլն), որը օգնության է հասնում աղետից տուժած աշխարհի մի շարք շրջանների: Կազմակերպությունն իր առաքելությունն է իրականացրել Ֆիլիպիններում, Ալաբամայում, Ինդոնեզիայում, Չիլիում ու Հայիթիում:
Ուոքերը բացատրել է, թե ինչու է հիմնել կազմակերպությունը:
«Աշխատանքի բերումով ու զուտ զվարճանքի համար եղել եմ շատ վայրերում, որտեղ բազմաթիվ անգամ ականատես եմ եղել բնական աղետների: Ու դու մտածում ես այդ մարդկանց մասին, ում հետ միգուցե կապ չես էլ պահպանում, բայց չես կարողանում չմտածել, թե ինչպես են նրանք, ում հետ ընթրում էիր մի սեղանի շուրջ: Երբ այդ ամենի մասին ես մտածում, մի տեսակ անօգնական ես զգում ու բարկությամբ լցվում, որ այնտեղ չես ու չես կարող օգնել այդ մարդկանց: Ընկերներիցս մեկը հաճախ էր լսում մտքերս ու նա ինձ ասաց. «Հիմա ի՞նչ, չե՞ս հավաքում իրերդ ու մեկնես օգնելու այդ մարդկանց»,- ու ես, ի վերջո, գործի անցա»:
Դեռևս հետաքննություն է անցկացվում Փոլ Ուոքերի` ավտովթարից զոհվելու հանգամանքները պարզելու համար: Իսկ մինչ այդ, նրա երկրպագուները կիրակի օրը հավաքվել են Լոս Անջելոսի Սանտա Կլարա տարածքում ու ծաղիկներ դրել ավտովթարի տեղի ունեցած վայրում:
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցած սարսափելի ավտովթարից հետո: Ավտովթարի զոհ Ուոքերի մարմինն այնպես է այրվել, որ հնարավոր չի եղել ճանաչել:
Ավտովթարից րոպեներ առաջ արված վերջին լուսանկարը, երբ Ուոքերը մոտենում է «Porsche GT» մեքենային:
Փոլի հայրը նշել է, թե որքան մեծ սիրտ ուներ տղան, ու որ նրանով ամեն օր հպարտանում էր` ավելացնելով, որ ուրախ է, որ տղային միշտ ասել, թե սիրում է նրան, ու նույնն էլ լսել տղայից:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է այրվում ավտովթարի ենթարկված մեքենան:
Խորհրդանշական է, որ «Ֆորսաժ» ֆիլմաշարի վերջին` դեռևս նկարահանվող ֆիլմի թաղման արարողության տեսարանում Ուոքերի խաղընկերը նրան ասում է, որ խոստանա, որ այլևս ոչ մի թաղում տեղի չունենա, իսկ վերջինս պատասխաում է, թե ևս մեկը կլինի` վերջինը: Տեսանյութը համացանցում էր հայտնվել ավտովթարից մի քանի օր առաջ:
Ուոքերն իր 15-ամյա դստեր Միդոուի (աջ կողմում) հետ, 2013թ. հունիս:
Ուոքերը իր 23-ամյա ընկերուհու` Ջասմին Փիլչարդ-Գոսնելի հետ: Նրանք արդեն մի քանի տարի է հանդիպում էին:
Ուոքերը մանուկ հասակում, ձախից: Աջ մասում Ուոքերը 1991թ.-ին ավագ դպրոցում:
«Եթե մի օր արագությունն ինձ սպանի, լաց չլինեք, որովհետև ես ժպտում էի». Փոլ Ուոքեր