Թուրք պատգամավոր. «Ձեր ասած թուրքը սինթեզ է, թուրք կոչվող ազգ գոյություն չունի»Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը իր գնահատականն է տվել իշխողվարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-PKK) գործադիր խորհրդի անդամ Յասին Աքթայի` «Թուրք կոչվող ցեղ չկա» խոսքերին:

Ըստ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության՝  Չիչեքը հայտնել է, որ եթե այդ խոսքերը ասվել են որպես առանձին նախադասություն և կտրված չեն կոնտեքստից, ապա անընդունելի eեն: «Այդ արտահայտությունը հակասում է պատմական և սոցիոլագիական իրականությանը և անընդունելի է: Բայց պատահում է, որ քաղաքական գործիչները  երբեմն կես ժամ, մեկ ժամ ելույթներ են ունենում և, նրանց խոսքից մեկ-երկու նախադասություն ընդհանուր կոնտեքստից կտրելով, օրակարգային հարց են դարձնում: Նմանատիպ դեպքերի մենք՝ քաղաքական գործիչներս, շատ ենք հանդիպում»,-նշել է Չիչեքը

Նշենք, որ  ԱԶԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ պրոֆեսոր Յասին Աքթայը, Բայբուրթի համալսարանում կազմակերպված գիտական կոնֆերանսի ժամանակ պատասխանելով ուսանողների հարցին, թե արդյոք ճիշտ է սոցիալական պետություն կառուցելու համար անտեսել մեծամասնություն կազմող ազգի ազգայնականությունը, նշել էր. «Եթե այս երկրում թուրքերի հետևից գնաս, գինը թանկ կարժենա: Թուրքիան մասնատման կհասցնեք: Ձեր ասած թուրքը սինթեզ է, թուրք կոչվող ազգ գոյություն չունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել