Արդեն տևական ժամանակ շարունակվում են թիվ 71 դպրոցի 6-ի «բ» դասարան նոր տեղափոխված մի աշակերտի և նրա համադասարանցիների միջև առաջացած տարաձայնության վերաբերյալ տարաբնույթ խոսակցությունները: Ես, որպես այդ դպրոցի շրջանավարտ, ով ավարտելուց հետո էլ մշտապես հետաքրքրվում է իր հարազատ դպրոցում կատարվող ցանկացած իրադարձությամբ, օրերս այցելել եմ դպրոց, հանդիպում ունեցել տնօրինության և մանկավարժական անձնակազմի հետ: Ծանոթանալով իրադրությանը` ցանկանում եմ իմ մտահոգությունն արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, և միաժամանակ հայտնել իմ համաձայնությունը դպրոցի տնօրեն տիկին Դեմիրյանի հետ, ով թե՛ դասարանի նորեկին, թե՛ դասարանի մյուս աշակերտներին, թե երկու կողմերի ու դպրոցի մյուս բոլոր աշակերտների ծնողներին կոչ է անում դրսևորել փոխըմբռնում և հանդուրժողականություն, լինել ներողամիտ միմյանց նկատմամբ, ինչի միջոցով միայն հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը: 
Նաև ցանկանում եմ ավելացնել, որ մեր դպրոցի ուսուցիչները մեզ` իրենց սաներին միշտ էլ դաստիարակել են ընկերասիրության, համբերատարության, հանդուրժողականության գաղափարներներով, և ես վստահ եմ, որ այդ գաղափարների սերմանմանն այսօր էլ մեծ նշանակության է տրվում մեր դպրոցում, որտեղ տարիներ շարունակ կրթվել և դաստիրարակվել են մեր երկրին պիտանի և մարդկային բարձր արժեքներ կրող մի քանի սերունդներ: 
Թիվ 71 դպրոցի հարգելի աշակերտներ և ծնողներ, բոլորիդ կոչ եմ անում լինել շրջահայաց և հանդուրժող: Եկեք միասին բարձր պահենք մեր սիրելի դպրոցի պատիվը և մեր արարքներով չվնասենք նրա հեղինակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել