Tert.am-ը գրում է.
Ավստրալական Travel կայքը, որը The Australian ճանապարհորդական ամսագրի մի մասն է, հոդված է հրապարակել Ադրբեջանի մասին և այն որակել որպես «չժպտացող երկիր», գրում է haqqin.az-ը։
«Ժպտալը հեշտ բիզնես չէ։ Ես դա բացահայտեցի Ադրբեջանում։ Հարգալից սպասարկումը մշակույթի մաս է, իսկ ժպիտ չկա»,-գրում է հոդվածագիր Ադամ ՄքՔալոքը։
Հետխորհրդային երկրներում տեղացիները ժպտացող օտարներին հաճախ կասկածելի մարդու տեղ են դնում։ Եվ դա խնդիր է միջազգային բրենդների համար Կասպիցի ափին գտնվող նավթով հարուստ այս մեգապոլիսում։
«Շքեղ Four Seasons Hotel Baku հյուրանոցի մոտ ես շփվում եմ ողջ աշխարհից մենեջերների հետ, և շատ ընկերություններ նշում են, որ խորհրդատուներ են օգտագործում, որպեսզի իրենց աշխատակիցներին սովորեցնեն ժպտալ»,-ասել է նա։
San Diego State University-ի պրոֆեսոր Փիթեր Անդերսենն իր հաճախորդների թվում նշում է ավելի քան 40 հյուրանոցների աշխատակազմերի։
Նա բացատրում է, որ ավելի ցուրտ վայրերում մարդիկ ավելի քիչ են ժպտում։
Հոդվածագիրն իրեն ուղեկցող Բալաշի հետ հասնում է Շեքի՝ քաղաք, որն ըստ պնդումների՝ Ադրբեջանի ամենամարդամոտ և ուրախ մարդկանց տունն է։
«Նրանք հաղթել են Բելառուսում անեկդոտների փառատոնում»,-ասում է Բալաշը։
Հեղինակը ցանկանում է ստուգել՝ արդյոք դա իրոք այդպես է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ