Panorama.am-ը գրում է.
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ցավում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթերից ոչ մեկը չէր վերաբերում գյուղատնտեսության ոլորտին:
«Կարող էին ստորագրել, որովհետև ռուսաստանյան կողմը ինչպես պարարտանյութի, այնպես էլ գյուղտեխնիկայի հարցում կարող էր Հայաստանի համար լուրջ գործընկեր լինել»,-Panorama.am-ին ասաց ՀԿ նախագահը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի` Հայաստան կատարած պետական այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվեցին մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր:
Ինչո՞ւ չստորագրվեց: Հարցին Բերբերյանը նախընտրում է չպատասխանել, կատակում է, որ բանակցություններով ինքը չի զբաղվել:
Նախ Վիլնյուսում եվրոպացի, ապա Երևանում ռուս գործարարների հետ ունեցած հանդիպումների արդյունքում Հ. Բերբերյանը հասկացել է, որ ոչ մի դուռ էլ Հայաստանի առաջ փակ չի լինելու, ողջունելի ու գրավիչ է համարում ռուս գործընկերների հայտարարությունները, բայց աչքի առաջ ունենալով գույք պարտքի դիմաց վերցված ընկերությունների ճակատագիրը, կանխատեսումներում զգուշանում է.
«Ասում են, ճտերն աշնանն են հաշվում: Դեռ ոգևորվելու որևէ բան չեմ տեսնում: Եթե իրոք այդ բոլոր մտադրությունները կատարվեն, ուրեմն ՄՄ անդամակցության մասին որոշումն ավելի ճիշտ կլինի: Կարծում եմ, գարնանն ամեն ինչ ավելի հստակ կլինի»,-ասաց նա, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը անկախ պետություն է, և եթե այն իր մասին չհոգա, ապա որևէ մեկը չի հոգա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ