1in.am-ը գրում է.
Ցուցարարների տրամադրության տակ է հայտնվել ևս մեկ շենք, որը գտնվում է Օլեսյա Գոնչարա փողոցում: Այս մասին հայտարարել է վրանային ավանի պարետ Անդրեյ Պարուբին: Նա չի հստակեցրել, թե դա ինչ շենք է՝ արդյոք կամավո՞ր են տրամադրել, թե՞ ուժով է վերցված: Փոխարենը նա ասել է, որ այդտեղ մոտ 300 մարդ կա:
Անկախւթյան հրապարակում մթնոլորտը հանգիստ է: Այնտեղ մնում է մոտ 6000 քաղաքացի: Առավել ակտիվները գրանցվում են ինքնապաշտպանության ժողովրդական շարքերում: Այդ ցուցակում արդեն 2800 մարդ կա՝ նշում է ITAR-TASS-ը: Մարդիկ խմբերի են բաժանվել և նախապատրաստվում են, եթե ուժային ստորաբաժանումները գրոհեն Մայդանը:
Ցուցարարները յուրաքանչյուրը ժամը մեկ կատարում են ազգային հիմնը, դիտում են փաստագրական պատմական ֆիլմեր, ժամանակ առ ժամանակ աղոթում են: Ոմանք տաքանալու համար ֆուտբոլ են խաղում:
Քաղաքում -1 աստիճան է: Ցուցարարները պահպանում են դիրքերը նախագահի վարչակազմի բոլոր ելքերի մոտ, յուրաքանչյուրում՝ 20-30 մարդ: Ոստիկանության ակտիվություն առայժմ չի նկատվում: