Erkusov.com-ը գրում է.Ասում են, թե աշխարհի ամենագեղեցիկ եւ ամենահետաքրքիր իրերն ունեն անցանկալի խարան՝ անեծք: Չե՞ք հավատում, որ գերբնական ուժ իրականում գոյություն ունի՝ դա ձեր ընտրությունն է: Ամեն դեպքում, եթե նախընտրում եք զգուշանալ այդ ամենից, ապա աչքի անցկացրեք, թե ինչ պետք է իմանալ անիծված իրեր ձեռք բերելուց առաջ:
Նոր Զելանդիայի բնիկներ մաորիները դիմակներ ու արձաններ էին քանդակում ճակատամարտ մեկնելուց առաջ: Ըստ մաորիների հավատքի՝ ցանկացած տղամարդ, ով մահանում էր ճակատամարտում, իր հոգին թողնում էր ռազմական դիմակներից մեկին: Դիմակի անեծքը չի սպառնում տղամարդկանց, բայց հղի կանայք կամ աղջիկները, ասում են, վտանգի մեջ կընկնեն ու վատ բախտի կարժանանան, եթե նույնիսկ մոտ գան դիմակներին: Անգլիական թանգարանը նույնիսկ տեղադրել է նախազգուշացում՝ անեծքի մասին կանանց տեղեկացնելու համար:
Քոհինոր հանրահայտ ադամանդը 109 կարատանոց ադամանդ է: Այն ունի մի հզոր անեծք տղամարդկանց շրջանում: Չնայած հաջողություն է բերում ցանկացած կին-սեփականատիրոջ, այն թշնամանքի և բռնության պատճառ է տղամարդ սեփականատերերի համար, քանի որ ենթադրվում է, որ այն գողացել են Կրիշնա աստծուց: Օրինակ՝ Հնդկաստանի Շեր Շահ Սուրին հզոր կայսր էր և պարտության էր մատնել նույնիսկ Հումայուն արքայազնին, սակայն քոհինոր ադամանդը ձեռք բերելուց հետո մահացավ: Իսկ նրա որդուն՝ Ջալալ Խանին, սպանեց իր իսկ փեսան:
1974 թվականին յոթ չինացի ֆերմերների մի խումբ գետնի տակ հայտնաբերեց մի հնագիտական գանձ՝ թրծակավ զինվորների բանակը: Չնայած հայտնագործությունը ազգի հարստացման աղբյուր դարձավ, սակայն թրծակավ բանակը հայտնաբերած ֆերմերները դատապարտված էին դժբախտության: Ֆերմերներից երեքը մահացան մի քանի տասնամյակում՝ համեմատաբար երիտասարդ հասակում: Նրանցից մեկն ինքնասպանություն գործեց, իսկ մյուս ֆերմերները, թեև աշխատում էին, սակայն ստանում էին շատ ցածր աշխատավարձ: Նրանք վաճառում էին բանակային թեմայով արձանիկներ, բայց անընդհատ պարտքերի մեջ էին ու հիվանդ տառապում էին:
Լացող տղայի նկարը մի նկարի տպագրված տարբերակ է, որը հաճախ կարելի է տեսնել Անգլիայի բնակիչների տներում: 1980-ական թվականներից սկսած հրդեհի մեջ էին ընկնում այն բոլոր տները, որտեղ պահվում էր այս նկարը: Զարմանալին այն է, որ տունն ու իրերն ամբողջովին այրվում էին, իսկ կտավը միշտ գտնում էին շատ լավ վիճակում՝ կարծես հրդեհ չէր էլ եղել: Արդյունքում, շատ մարդիկ հավատում են, որ այդ արվեստի ստեղծագործությունը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Մարդիկ իմացան Դելի մանուշակագույն շափյուղայի անեծքի մասին, երբ Լոնդոնի թանգարանի ղեկավարը հայտնաբերեց կից մի գրառում դրա անեծքի մասին: 1800-ական թվականների կեսերին, երբ թանկարժեք քարը գողացան Հնդկական տաճարից, այն վատ առողջություն և ֆինանսական դժվարություններ էր բերում սեփականատիրոջը: Օրինակ, երբ հեղինակ Էդվարդ Հերոն-Ալենն էր այս թանկարժեք քարի սեփականատերը, այնքան դժբախտություններ պատահեցին նրա կյանքում, որ նա փորձեց ազատվել դրանից և նետեց այն նեղուց: Հետո մի բանվոր գտավ թանկարժեք քարն ու վերադարձրեց այն նրան՝ իմանալով, որ նա է սեփականատերը: Ի վերջո, դժբախտ սեփականատերն ուղարկեց այն թանգարան՝ հրահանգելով, որ ոչ ոք չդիպչի թանկարեք քարին, մինչև իր մահվանից երեք տարի չանցնի:
Հույսի անդամանդը գտնվում է Սմիթսոնյան թանգարանում: Մինչ թանգարան հասնելը, այն հայտնի էր որպես անիծյալ ադամանդ: Սկզբնապես այն գողացել էր մի քահանա, ում ի վերջո բռնել էին հանցագործության համար և չարչարանքների ենթարկել: Հույսի ադամանդի սեփականատեր եղել է նաեւ ֆրանսիացի թանկարժեք քարերի առևտրական Ժան Բաբտիստ Տեֆերնիեն: Ասում են, թե նա մահացել է պատահական՝ մի խումբ կատաղած շների հարձակումից: Մի քանի այլ սեփականատերերի նույնպես վիճակված էր սպանության կամ մեկ այլ ողբերգության զոհ դառնալ:
Ուլուրուն հսկա, շքեղ ժայռ է, որ գտնվում է Ավստրալիայում: Հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Ուլուրու ժայռն ամեն տարի: Չնայած արգելվում է երկրից քարի կտորներ դուրս բերել, որոշ զբոսաշրջիկներ ամեն դեպքում քարի կտորներ են վերցնում Ուլուրու ժայռից և իրենց հետ տանում տուն: Քանի որ Ուլուրու ժայռը սրբավայր է բնիկների համար, այն մարդիկ, ովքեր քարի կտոր են վերցնում այդտեղից և իրենց հետ տանում երկրից դուրս, ընկնում են դժբախտության մեջ: Արդյունքում՝ մարդիկ պարբերաբար հետ են ուղարկում իրենց վերցրած քարի կտորներն Ավստրալիա՝ կցելով մի նամակ, որտեղ ներողություն են խնդրում կատարվածի համար:
Սև Օռլով ադամանդը հայտնի է նաև որպես «Բրամայի աչք»: Մի միաբան գողացել է այն Հինդու սրբավայրից: Թանկարժեք քարը փոխանցվել է ձեռքից ձեռք՝ բազմաթիվ կանանց շրջանակում: Նրանցից շատերը ինքնասպանություն են գործել: Կանանցից առնվազն երկուսը ինքնասպանություն են գործել բարձրահարկ շենքից նետվելով: Զարդը վաճառվել է մի ոսկերչի, ով ապրում էր Նյու Յորքում, և ասում են՝ դրանից հետո անեծքը կորել է, որն իրականում լավ նորություն է ապագա սեփականատերերի համար, բայց ոչինչ չի կարող փոխել զոհերի կյանքում: Նրանց բախտը չբերեց թանկարժեք քարի պատճառով: «Շողոքորթություն» քարի կտորները
Տղամարդու մնացորդները, որ ավելի քան 5.000 տարեկան են, հայտնաբերվել են Ալպերում 1991 թվականին: Հետագա 13 տարիների ընթացքում դրանք հայտնաբերած մարդկանցից յոթը հանկարծամահ եղան, մեծ մասամբ առանց որևէ բնական պատճառի: Այդ մարդկանցից մեկը մահացել է ավտովթարից: Նա պատրաստվում էր ելույթ ունենալ և խոսել արտեֆակտների մասին, իսկ դրանից անմիջապես հետո մի ուրիշ հետազոտող մահացավ ձնակույտի սողանքից: Այլ հետազոտողներ մահացան արյան հիվանդությունից, որն ախտորոշվեց Սառցե մարդուն գտնելուց հետո: |
Erkusov.com
Քոհինոր ադամանդը
«Թրծակավ բանակը»
Լացող տղայի նկարը
Հույսի ադամանդը
Ուլուրու ժայռը (Այերս ռոք)
Սև Օռլով ադամանդը
Սառցե մարդը


