Lragir.am-ը գրում է.

«Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի 4 անդամները պետք է 30.000-ական դրամ վարչական տուգանք վճարեն նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի գրաֆիտին ԱԺ-ի շենքի պատին պատկերելու համար: Ինչպես Epress.am-ին է փոխանցել «Արտ լաբորատորիայի» ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանը, այս մասին խմբի անդամներին հայտնել է ոստիկանության աշխատակիցը։ Նրանք սակայն չեն պատրաստվում վճարել եւ բողոքարկելու են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել