«Կապված են սերտ համագործակցությամբ». «Ռուսաստանի ձայն»-ի անդրադարձը հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանըPanorama.am-ը գրում է.

«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին: 

Ռադիոկայանի փոխանցմամբ` Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի գործարկումը, որը մեկարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ, յուրօրինակ նախագիծ է, որը ներառում է նորագույն ինժեներական և տեխնոլոգիական լուծումներ. էներգաբլոկը պետք է աշխատի 467 մեգավատ հզորությամբ:

Անդրադառնալով անվտանգության խնդրին` «Ռուսաստանի ձայն»-ը նշում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը պաշտպանելու են Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ երկիր: Գյումրիում ռուսական ռազմակայանը ընդլայնվել է. հայկական կողմը ռազմակայանին տրամադրել է որոշ քանակությամբ հողատարածք և անշարժ գույք, իսկ ռուսական զորքի անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ քանակությամբ ռուսական զինամթերք, որ նախկինում տեղակայված էին Վրաստանում, տեղափոխվել է Հայաստան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել