Tert.am-ը գրում է.
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ԱԺ հայտարարությունների ժամին զավեշտ համարեց, «երբ ՀՀ դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Վ. Պուտինի այցը ներկայացնել իբրև պետական այց, այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց ռազմաբազա, որի տարածքը նվիրաբերվել էր դրածոների կողմից»։
«Փաստացի Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը»,- ավելացրեց նա:
Փոստանջյանի խոսքով՝ ԽՍՀՄ անկումից տարիներ առաջ փլուզման մասին խոսում էին, իսկ ՌԴ-ն փլուզումից հետո դասեր չքաղեց։
«ՌԴ-ում ընթացող բոլոր պրոցեսները, եթե նույն կերպ շարունակվեն, ապա մոտակա տասը տարիների ընթացքում կանխատեսվում է ՌԴ աշխարհագրական քարտեզի փոփոխություն, Ռուսաստանի մասնատում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ