Գոռ Սուջյանը Մոնթե Մելքոնյանին նվիրված երգ է կատարելArmnewstv.am-ը գրում է.

Մոնթեն իր ծնունդը նշել չէր սիրում, ողջ լինելու դեպքում նրա ընկեր Ալեք Ենիգոմշյանի խոսքով, թույլ չէր տա, որ նման շուքով նշեն, բայց այսպիսի երգից հաստատ դժգոհ չէր մնա: Այն ոչ թե ողբերգական, այլ լուսավոր ճանապարհի մասին է: «Ես կերթամ» երգը գրել են Վարդան Զադոյանը և Նարինե Զարիֆյանը: Ի սկզբանե հեղինակները գիտեին, երգը միայն Գոռը կարող է կատարել: Ճիշտ է իր ոճի մեջ չէ, բայց հայտնի «Ես Կուլամ»-ից հետո նմանատիպ երգերը դարձել են Գոռ Սուջյանի այցեքարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել