1in.am-ը գրում է.

Հունական ոստիկանությունը երկրի մայրաքաղաք Աթենքում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների խմբի նկատմամբ, որոնք փորձել են ներխուժել երկրի վարչական բարեփոխումների և էլեկտրոնային կառավարման նախարարության շենք: 

Ինչպես նշվում է, 2 ցուցարար գազից կորցրել են գիտակցությունը, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել: 

Ոստիկանները ձերբակալել են ակցիայի 9 մասնակցի, որոնք եղել են տեղի դպրոցներից մեկի անվտանգության աշխատակիցները, հայտնում է ITAR-TASS-ը: 

Նման փորձ սեպտեմբերի վերջին ձեռնարկել էին նաև դպրոցական ուսուցիչները: Հատուկ նշանակության ջոկատներն այդ ժամանակ ևս ստիպված էին եղել արցունքաբեր գազ կիրառել: 

Ցույցերի պատճառն այն է, որ իշխանությունները որոշել են վերացնել միջնակարգ դպրոցների անվտանգության աշխատակցի հաստիքը՝ միջոցների խնայման նպատակով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել