1in.am-ը գրում է.

Անհայտ չարագործը Derniere Heure թերթի խմբագրություն է ուղարկել նամակ, որում սպառնացել է առևանգել Բելգիայի արքա Ֆիլիպի դստերը՝ արքայադուստր Ելիզավետային, այդկերպ բողոքելով բելգիական իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ: Այս մասին հայտնել է պարբերականը:

Ինչպես նշում է պարբերականը, նամակը գրված է գերմաներերն ու ֆրանսերեն և «լի է Բելգիայի մուսուլման բնակչության ու արտասահմանցիների հանդեպ ատելությամբ», որոնց հեղինակը մեղադրում է երկրի տնտեսական դժվարությունների առաջացման մեջ: 

Derniere Heure-ի խմբագրությունը նամակի մասին արդեն տեղեկացրել է թագավորական պալատին ու երկրի համապատասխան մարմիններին:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արքայադստեր պահպանությունն արդեն ուժեղացված է: 

Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել