1in.am-ը գրում է.

Մինչ կաթոլիկական Սուրբ Ծնունդը մնացել է 23 օր, և Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում վերջապես հայտնվել է Սուրբծննդյան եղևնի, որը բերվել է Նորվեգիայից, հայտնում է Reuters-ը:

Լոնդոնը Օսլոյից նման նվեր, սկսած 1947-ից, ստանում է ամեն Սուրբ ծննդի՝ որպես երախտագիտության նշան Երկրորդ համաշխարհային պատերազմում օգնության:

Եղևնու բարձրությունը ավելի քան 20 մետր է: 

Դեկտեմբերի 9-ից սկսած՝ եղևնու տակ կերգեն սուրբծննդյան հիմներ, իսկ հավաքված գումարները կուղղվեն բարեգործական նպատակների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել