1in.am-ը գրում է.
Անցած սեպտեմբերին ռազմական ծառայությունից հեռացած Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը 2014-ից կզբաղվի ֆերմերությամբ, գրում է Sun-ը:
Նա հուսով է, որ կկարողանա ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, որ կարողանա հորից հետո կառավարել թագավորական ընտանիքի անձնական կալվածքը՝ Կոռնուոլ դքսությունը:
«Գահաժառանգը պատրաստ է ընդունվել գյուղատնտեսական կուրսեր: 31-ամյա Ուիլյամը հուսով է, որ կկարողանա ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի հորից կարողանա ընդունել թագավորական ընտանիքի անձնական սեփականության տնօրինությունը, երբ արքայազն Չառլզը արքա դառնա»,- գրում է պարբերականը:
Արդեն հայտնի է, որ Ուիլյամը պատրաստվում է ընդունվել Քեմբրջի համալսարան՝ անցնելու գյուղատնտեսության էկոնոմիկայի կուրսեր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_234926.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել