Ինչո՞ւ մինչև այդ չէր հայտարարվում պարտքի գոյության մասին:
Երբվանի՞ց է կուտակվել այդ պարտքը:
Ինչի՞ դիմաց է կուտակվել այդ պարտքը:
Կառավարությունն ասում էր, որ գազի գինը 2011, 2012-ին չի թանկացել: 2013-ի մայիսին` ընտրություններից անմիջապես հետո հայտարարվեց թանկացման մասին:
Բայց կառավարությունը հայտարարեց, որ ինքը սուբսիդավորելու է թանկացումը:
Հետևաբար, պարտք չպետք է կուտակվեր գազի մասով:
Հարց է ծագում, եթե ռուսները 2013-ին են թանկացրել գազի գինը, իսկ կառավարությունն էլ սուբսիդավորել է թանկացումը, որտեղից 155 մլն դոլարի պարտք:
Եվ, եթե Հայաստանը 155 մլն դոլարի հավելյալ պարտք ուներ, կարելի էր Եվրոբոնդեր թողարկել և նոր պարտքեր կուտակել. չէ որ ՀՆԱ-ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ հարաբերակցությունը արդեն ոչ թե 45 տոկոս է լինում, այլ շատ ավելին, և խոսում է տնտեսական բանկրոտի մասին:
Չգիտեմ` ինչ մտածեմ, անկեղծ ասած:
Կա՛մ ռուսները շուտ են բարձրացրել, բայց կառավարությունը ընտրություններց առաջ խաբել է բոլորիս, որ ընտրական թեմա չդառնա:
Կա՛մ չի սուբսիդավորել ոչ մի բան և էլի խաբել է, որ աղմուկ, բողոք չլինի:
Կա՛մ երկուսը միասին:
Մեղմ ասած, սիրուն չի: