Life.panorama.am-ը գրում է.

Սովորաբար բժիշկները խորհուրդ են տալիս հարբուխի ժամամակ օգտագործել շատ հեղուկ, որպեսզի վարակը դուրս գա օրգանիզմից: Սակայն հեղուկի օգտագործման հարցում ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Եթե հիվանդը պառկած է բուժվում ապա երկու լիտրից ավել հեղուկի օգտագործումը նպատակահարմար չէ, քանի որ ավելորդ հեղուկը մեծացնում է սրտի և երիկամների վրա ճնշումը:
Չարժե չափից դուրս շատ օգտագործել թեյ կամ միզամուղ այլ հեղուկներ: Նպատակահարմար է ըմպել (այն էլ ոչ ավել քան 2-3 բաժակ) հակաբորբոքային հատկություներով բույսերի լուծույթներ:
Շատ օգտակար է կիսելը: Մասնավորապես այն նպաստում է լորձի հեռացմանը, ինչպես նաև չի վնասում ստամոքսին:
Հարբուխի ժամանակ օգտակար է նաև հանքային ջրերի չափավոր օգտագործումը (ոչ ավել, քան մեկ բաժակ):
Օգտակար են նաև հատապտուղներից, ինչպես նաև մրգերից պատրաստված հյութերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ