1in.am-ը գրում է.
Facebook սոցցանցն իր օգտատերերին կառաջարկի հոդվածներ ու նյութեր՝ նման այն նյութերին, որոնք օգտատերն արդեն կարդացել է: Այս մասին ասվում է սոցցանցի պաշտոնական բլոգում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Facebook-ում այսպես կոչված «նմանատիպ հոդվածների» հղումները կհայտնվեն մոտ ժամանակներս: Յուրաքանչյուր նյութի տակ հնարավոր կլինի գտնել խորհուրդ տրվող երեք հղում:
Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր համակարգը թույլ կտա օգտատերեին լրատվական ժապավենում ավելի շատ հետաքրքրիր նյութեր գտնել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_technology_234915.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել