
Ձեզ ենք ներկայացնում գրքի 10-րդ և 11-րդ գլուխները: (8-րդ և 9-րդ գլուխները կարող եք կարդալ այստեղ) :
10-րդ մաս.
Ասելով այդ երկար, անկեղծ խոսքը`ծեր միլիոնատերը հոգնած լռեց: Լռելով մի քանի րոպե` նա շարունակեց` հիմնավորապես ընդգծելով յուրաքանչյուր բառը:
-Ահա թե ինչու բանաձևը, որ ես տվել եմ ձեզ, այդպիսի ուժ ունի: Եթե նույնիսկ սկզբում ձեզ դժվար է հավատալ, որ դուք երբևէ կդառնաք միլիոնատեր, միևնույն է, դուք կարող եք դառնալ: Արե´ք այս բանաձևի հետ նույնը, ինչ-որ արեցիք սպառնալիքի հետ, ընդունեք նրա պարունակությունը որպես իրականություն, քանի որ հավատն է ամենազոր գաղտնիքը յուրաքանչյուր հաջողության: Եթե դուք հավատում եք ձեր այն հնարավորությանը, որ կարող եք հասնել այս կամ այն նպատակին, դուք այդ ընդունակությունը կունենաք:
-Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ, որ կարող եմ միլիոնատեր դառնալ 6 տարի հետո`սկսած այսօրվանից: Սպառնալիքի դեպքում ես կորցրեցի գլուխս և թույլ տվեցի խափել ինքս ինձ, բայց բանաձևը մեկ այլ հարց է,-ասեց երիտասարդը:
-Եթե նույնիսկ դուք չեք հավատում բանաձևի իրականությանը, նա կսկսի ազդել ձեզ վրա: Որքան շատ եք դուք այն մարսում, որքան շուտ է այն մտնում ձեր մեջ, այնքան ուժեղ է այն դառնում: Որովհետև այստեղ գործում է ոչ թե բանական մտածողական գիտակցությունը, որը կարելի է տեսնել տրամաբանական փաստարկներով: Հիշե´ք` սուտ սպառնալիքը տրամաբանական տեսանկյունից այն լրիվ բանականորեն ձեզ թվաց որպես անհեթեթություն, բայց այն, այսպես ասած, ձեզանից ուժեղ գտնվեց: Ձեր մի մասը`ձեր գիտակցությունը, ընդունեց սուտ սպառնալիքը որպես իրականություն: Մեր մտքի այդ փակ մասը կոչվում է ենթագիտակցություն:
Այն, չնայած որ թաքնված է, ավելի ուժեղ է, քան մեր գիտակցությունը: Հենց այն էլ ուղորդում է մեր կյանքը: Անգիտակցության տեսության մասին ես կխոսեի ժամերով, բայց կսահմանափակվեմ մեկ արտահայտությամբ` ենթագիտակցությունը անհավատալիորեն ընկալունակ է բառերի ուժի նկատմամբ: Այժմ պարզ է, թե ինչու է ձեր համար այդքան դժվար հավատալ միանգամայն իրական և իրագործելի հնարավորությանը`դառնալ միլիոնատեր ավելի քիչ քան 6 տարում:
-Ցավոք, ո՛չ:
-Մտքերը, ձևավորված առաջարկությունների տեսքով, այլ կերպ ասած, բառերի տեսքով, շատ տարիների ընթացքում ներդրվում են ենթագիտակցության մեջ: Կյանքի ամեն մի իրադարձություն, ամեն մի լսած բառ, ամեն մի միտք ընդմիշտ հետք են թողնում ենթագիտակցության վրա: Ժամանակի ընթացքում ամեն ինչ, ինչը որ հիշողության վրա է պահապանվում, ձևավորում է ձեր Եսը: Դուք չեք գիտակցում դա, բայց ձեր ամբողջ հին փորձը, ձեր բոլոր ներքին զրույցները համոզեցին ձեզ, որ դուք այն մարդը չեք ով կարող է դառնալ միլիոնատեր: Չնայած որ, օբյեկտիվորեն ասած, դուք դրա համար ունեք բոլոր անհրաժեշտ հատկանիշները: Դուք կարող եք դառնալ միլիոնատեր`ծախսելով ավելի քիչ աշխատանք, քան դուք եք պատկերացնում: Ձեր Եսը, ինչպես որ յուրաքանչյուրիս Եսը, ունի այնպիսի ուժ, որ ձեր ցանկությունից բացի դառնում է ձեր ճակատագիրը: Ներքին իրավիճակները կրկնում են ձեր պատկերացումները ձեր մասին զարմանալի ճշտությամբ: Որպեսզի հարուստ դառնաք, դուք պետք է ձեր համար ստեղծեք ձեր նոր Եսը:
-Ես կփորձեմ, բայց կլուծի՞ այն իմ խնդիրը: Ես շատ կցանկանայի ընդունել բոլոր այդ տեսությունները, բայց ինչպես եմ ես ինքս ինձ համոզելու, որ կարող եմ դառնալ միլիոնատեր:
-Դա շատ հեշտ է, չեք տեսնում: Նորից հիշե´ք սուտ սպառնալիքի մասին: Այն սուտ էր, բայց ձեր վրա ազդեց, ինչպես իրականություն: Այդպիսի խորամանկություն պետք է փորձեք ձեր հետ անել: Ձեր ենթագիտակցությունը ոչ իմաստուն կպարզվի, ոնց որ այն անգամ: Մանուկ հասակում, հետո էլ, ամեն անգամ, երբ ինչ որ բանի հետ համաձայնվում էիք, նույնիսկ եթե դա ճիշտ չէր, դուք խաբում էիք ձեր ենթագիտակությանը`ստիպելով նրան ընդունել ոչ ճիշտը: Այժմ դուք պետք է անեք նույնը: Ենթագիտակցության վրա կարելի է ազդել ըստ ցանկության, հետո, երբ որ այն ընդունի այն, ինչ որ դուք եք նրան ասել, իսկ դա, ընդհանուր առմամբ, դժվար չէ, դուք կկարողանաք հասնել այն ամենին, ինչ կցանկանաք: Ինչու՞: Քանի որ ձեր ենթագիտակցությունը համոզված է, որ դուք կկարողանաք: Նա դա կընդունի որպես իրականություն նույն ձևով, ինչպես որ հիմա ընդունում է իրականություն այն այն համոզմունքը, որ դուք ավելիին չեք հասնի: Դա կապված է այն բանի հետ, ինչի մասին ես ասել էի: Մարդը մտքերի արտացոլանք է, որոնք պահանվում են նրա ենթագիտակցության մեջ: Երիտասարդը լսում էր ուսուցչին աճող հետաքրքրությամբ, իսկ նա ասում էր`
-Ամենակարևորը ձևացնել, որ այս կամ այն բանը ճիշտ է, և այն կաշխատի: Ենթագիտակցությունը, ինչ ուժ էլ որ ունենա, չի կարողանում տարբերել իրականությունը կեղծից: Առավոտյան, երբ դուք ստացաք սխալ սպառնալիքը, ձեր ենթագիտակցությունը ի վիճակի չէր ընդունել դրա կեղծությունը և արձագանքեց որոշակի ձևով: Եթե ձեր միտքը չընդուներ ուղարկվածի պարունակությունը, եթե այն, այսպես ասած, փակեր դռները ենթագիտակցության առջև, ապա ադուք այդ ամենին կվերաբերվեիք շատ հանգիստ և ուղղակի կսպասեիք, մինչև որ իրավիճակը չպարզվեր:
-Այո´, բայց ի՞նչ է կատարվում այն ժամանակ, երբ վեճ է առաջանում գիտակցության և ենթագիտակցության միջև: Ինչ կլինի եթե իմ գիտակցությունը չուզենա ընդունել հարստության միտքը:
-Միակ ելքը, որը և ամենարագը և օգտակարն է, կրկնությունն է:
-Կրկնությու՞ն:
-Այո´, հենց դա: Այդ մեթոդը հաճախ անվանում են ներշնչանք: Մեզանից յուրաքանչյուրը դիմում է նրան ամբողջ կյանքի ընթացքում: Ամեն օր մեր վրա ազդում են ներշնչանքը և ինքնաներշնչանքը: Մեր յուրաքանչյուրիս անդադար ներքին մենախոսությունը `ուղղված ինքներս մեզ, սահմանում է մեր կյանքը: Որոշները անվերջ կրկնում են իրենց, որ երբեք չեն հասնի հաջողության, որովհետև ծնվել են անհաջողակների ընտանիքում: Կամ քանի որ արդեն անհաջողությունների շարք են ապրել և որոշել են, որ դրանք կողմնորոշիչներ են: Այդ մարդիկ գնում են անհաջողություններից անհաջողություն, որովհետև նրանք չունեն հաջողության համար անհրաժեշտ հատկանիշներ և միայն այն պատճառով, որ անգիտակցորեն ձևացնում են իրենց անհաջողակներ: Կան տղամարդիկ, որ համարում են իրենց լրիվ ոչ հմայիչ կանանց համար, չնայած որ նրանք իրականում հմայք են ճառագայթում: Եվ ինչ էլ որ դուք մտածեք, կանայք փախնում են նրանցից, ինչպես խոզից: Նրանց Եսի ուժը`իրենց գիտակցության արտացոլանքը, ազդում է նրանց դեմ և ստեղծում է մի իրավիճակ, որը վախեցնում է կանանց:
-Բայց բացասական բանաձևերի կրկնությունը` մեր կյանքի վրա այդքան նշանակալի ազդող, -ավարտեց իր միտքը ծերունին, -կարելի է օգտագործել այլ կերպ, ինչն ել ինձ ձեր հետ պետք է անել: Ենթագիտակցությունը գերի է, որը շնորհիվ իր ուժի կարողանում է ենթարկացնել մեզ: Բայց այն կույր է, և նրան կարելի է խաբել: Հենց դա պետք է սովորել: Իհարկե երիտասարդը հասկացավ այդ զրույցից ոչ ամեն ինչ, այնուամենայնիվ, այն իր օգտին էր: Նա զգաց, որ ծերունին հենց կետի մեջ ընկավ`ցույց տալով այն պատճառները, որոնք իր հետ էին կատարվում:
-Այդ տեսության գեղեցկությունն նրանում է, -ասաց միլիոնատերը, -որ նրանից կարելի է օգտվել այն ժամանակ, երբ չես հավատում նրան: Բայց որպեսզի արդյունքի հասնես պետք է այն սկսես գործարկել, այն ինքն իրեն տեղի չի ունենա, ինչպես հրաշք: Գաղտնիքը հեշտ է, ամեն ինչը, ինչպես ես ասեցի, կախված է կրկնությունից: Եթե նույնիսկ դուք սկզբում չհավատաք փորձեք կրկնել տեսությունը թեկուզ մի քանի օր: Այդ ընթացքում դուք կզգաք որոշակի արդյունք: Այդ տեսությունը կարող է ձեզ թվա շատ հեշտ, եթե այն չափազանց պարզեցված լինի, բայց թույլ տվեք ձեզ ասել, որ հենց նրանում է կայանում երկրի ամենազոր գաղտնիքը: Հիշեք Աստվածաշնչի խոսքերը <<Սկզբում եղել է խոսքը>>: Բառը, այսինքն`խոսքը: Ներշնչանքը կարևոր դեր ունի մեր կյանքում: Եթե մենք դա չգիտակցենք, շատ դեպքերում այն կսկսի ազդել հակառակ մեզ: Եվ հակառակը, եթե մենք որոշենք դնենք այն ծառայության, նրա բոլոր անհնարին ուժը մեր ձեռքերում կլինի:
-Կարծում եմ, որ դուք ինձ համոզեցիք, -ասեց երիտասարդը, -չնայած, ճիշտն ասեմ, ես մինչև հիմա շատ բան չեմ հասկանում:
-Ոչի´նչ: Այժմ դուք ունեք հետևյալը: Նորից այն ձեզ կթվա չափազանց հեշտ, բայց հետևություններ կանեք արդյունքներով, այլ ոչ թե բանական քննադատություններով:
11-րդ մաս.
Միլիոնատերը նստեց սեղանի մոտ և հրավիրեց երիտասարդին միանալ իրեն; Վերցնելով թուղթ ու գրիչ` նա մի քանի թիվ գրեց:
-Ձեր բանաձևը կարող է այսպիսի տեսք ունենալ, -ասաց նա: Թղթի վրա գրված էր. «Այս տարվա ավարտին ես ակտիվների տեսքով կունենամ 31250ֆունտ: Ես կրկնապատկում եմ այս գումարն ամեն տարի հինգ տարվա ընթացքում և (այստեղ ազատ տեղ էր թողնված )ես կլինեմ միլիոնատեր:
-Չշփոթե´ք ակտիվները եկամտի հետ, - միլիոնատերը, -ակտիվներն այն են, ինչ մնում է բոլոր հարկերն ու տուրքերը վճարելուց հետո: Այստեղ կարող են ներառվել անշարժ գույքի կամ այլ սեփականության մեջ ներդրումները, ակցիաները կամ բանկային հաշիվները: Այսպիսով, եթե Դուք ցանկանում եք վեց տարվա ընթացքում միլիոնատեր դառնաք, իսկ դա հասանելի նպատակ է, ապա Ձեր բանաձևը կունենա հետևյալ տեսքը: Եթե դուք տարվա վերջում տնօրինեք 31250 ֆունտ ստերլինգ ակտիվի, Դուք պետք է ամեն տարի կրկնապատկեք այդ գումարը, և վեցերորդ տարվա վերջում Դուք կդառնաք միլիոնատեր:
Իսկ ինչու՞ կրկնապատկել: Այս հասարակ վարժությունը Ձեր ենթագիտակցությունը կիրականացնի հեշտությամբ: Եվ այն հիշելն էլ ավելի հեշտ է: Անընդհատ աճը երաշխավորված է: Ինչպես նաև, Դուք ստիպված չեք լինում ծախսել յոթերորդ տարին Ձեր առաջին միլիոնը վաստակելու համար: Ավելին, եթե Դուք ցանկանում եք միլիոնատեր դառնաք վեց տարվա ընթացքում, որը կարճ ժամանակահատված է, այս բանաձևն անհրաժեշտ է Ձեզ համար: Բայց կարող է նաև այնպես լինել, որ առաջին տարվա վերջում Ձեր ակտիվներն ավելի քիչ լինեն, քան 31250 ֆունտ: Եթե այս գումարը Ձեզ չափազանց խոշոր թվա ինքներդ Ձեզ մեկ տարի էլ տրամադրեք: Յոթ տարվա մեջ միլիոնատեր դառնալն էլ վատ արդյունք չէ: Այդ դեպքում Ձեր նպատակն առաջին տարվա վերջում կլինի 15625 ֆունտ ակտիվի տեսքով: Հավատացե´ք, սա բացարձակապես իրական է և հասանելի: Այն պահից, երբ Դուք հավատաք, որ տարվա վերջում կունենք 15625 ֆունտ ստերլինգի պես սիրունիկ գումար ակտիվի տեսքով, դուք կստանաք այն: Բացի գլխավոր բանաձևից .«ԵՍ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԿԼԻՆԵՄ…»[նշեք ամիսն ու ամսաթիվը-հինգ, յոթ կամ էլ տասը տարի հետո], Դուք պետք է նաև Ձեր առջև դնեք կարճաժամկետ միջանկյալ նպատակներ: Դրանք Ձեր ճանապարհի անհրաժեշտ գրավականներն են: Նրանցից բացի Դու ամենամյա նպատակների կարիք ունեք:
-Ամենից կարևորը, -նշեց ծերունի միլիոնատերը, - նպատակները գրի առնելն է: Վերցրե´ք մատիտը և խաղացե´ք թվերի և տարիների հոտ: Մի´ վախեցեք, դա Ձեզ չի վնասի: Խաղի ժամանակ Դուք կսովորեք թվերին և գումարներին: Հազարավոր մարդիկ երազում են հարստանալ, սակայն լավ կլիներ, որ գոնե հարյուրից մեկը քաջություն ունենար շարադրել թղթի վրա հարստության ճանապարհի ծրագիրը: Նրանց նման մի´ եղեք, կազմե´ք հստակ ծրագրեր և քարտեզներ: Նախագծեք այնքան, միչև որ չստեղծեք Ձեզ համար հարմար ծրագիրը: Ոգևորության համար կրկնե´ք նույն վարժությունները, որ մենք ենք այստեղ միասին արել և թու´յլ տվեք Ձեր երևակայությանը, որպեսզի աշխատի միանգամայն ազատ և թռչի, ուր ցանկանում է: Դուք պետք է սկսեք հարստության վերաբերյալ երազանքից: Սովորե´ք ձեր երազանքներին քանակական որակավորում տալ` վերածելով դրանք գումարների և տարեթվերի: Սա է ձեր առաջին վարժութունը: Խաղացեք թվերի հետ և շուտով կհամոզվեք, որ այդ խաղը կբացի Ձեր իրական հնարավորությունները: Պարզապես նպատակ դնել, այն իրականացնելու ժամկետը և գումարի չափը թղթի վրա. նշանակում է անել առաջին քայլը քո կատարյալն իրականցնելու ճանապարհին: Յուրաքանչյուրը, ով ձգտում է միլիոնատեր դառնալ հինգ կամ տասը տարվա մեջ, պետք է ուշադրություն դարձնի հետևյալ փաստի վրա. եթե նա տարեկան 20000 է ստանում և չի ակնկալում ավելացում, գոնե տասը տոկոսով, ապա նա երբեք միլիոնատեր չի դառնա, եթե նա չգտնի այլ աշխատանք կամ եկամտի մեկ այլ աղբյուր:
Սա պարզապես մի փաստ է, որի մեջ չկա ոչինչ ողբերգական կամ քննադատական: Իհարկե, Ձեր եկամտի ամենամյա կրկնապատկման բանաձևը միակը չէ միլիոնատեր դառնալու համար, սակայն նրա գաղտնիքը` քանակական նպատակը, այսինքն գումարի չափը, հստակ ժամանակահատված նրան հասնելու համար, հնարավոր է յոււրաքանչյուրի համար, ով ցանկանում է հաջողել: Օրինակ, Դուք ցանկանում եք ավելացնել Ձեր եկամուտը տարեկան 5000 ֆունտով: Եթե Դուք այժմ Դուք վաստակում եք 25000 ֆունտ, ապա Ձեր նպատակն է` 30000 ֆունտ, որը հնարավորություն կտա Ձեզ թույլ տալ որոշ շքեղություն: Կամ, Դուք այժմ վաստակում եք տարեկան 30000, սակայն ցանկանում եք այն հասցնել 40000-ի, որը Ձեզ հնարավորություն կտա գնել նոր տուն` առանց հավելավճարների և գնոլ նոր մեքենա, որն ավելի լավ է, քան Ձեր ներկայիս ավտոմեքենան: Այս նպատակին հասնելու համար գոյություն ունի նույնքան հեշտ բանաձև: Պարզապես կրկնեք.«Այս տարի ես կավելացնեմ իմ եկամուտը 5000 ֆունտով կամ 10000 ֆունտով և կաշխատեմ 30000 կամ 40000»:
Մի մտածեք, թե ինչպես եք հասնելու ցանկալի արդյունքին: Պարզապես հասկացեք, որ եթե ձեր այժմյան աշխատանքով Դուք կարող եք հուսալ 10 տոկոս ավելացման, Դուք կամ պետք է պաշտոնի բարձրացում պահանջեք, կամ էլ նոր աշխատանք փնտրեք: Ակնհայտ է, սակայն հազարավոր մարդիկ, ովքեր երազում են փոխել իրենց կյանքի պայմանները, ոչինչ չեն անում դրա համար: Ինչ է դա, անփութություն: Կամ էլ նրանք հիմնականում գոհ են իրենց կյանքից և պարզապես բողոքում են օրեցօր: Երբ դուք գաք այն եզրակացության, որ ձեր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է փոխել Ձեր ներկայիս առօրյան, Դուք միգուցե ասեք.«Ես ոչինչ համապատասխան չեմ տեսնում»: Դուք Ձեզ հարց եք տալու, թե ինչպես վաստակել այդ ավել 5000 ֆունտը : Մի անհանգստացեք, դա լուրջ խնդիր չէ: Կարևորը, որ երբեք չդադարեք սնուցել Ձեր գիտակցությունը Ձեր առջև դրված նպատակով` անընդհատ գրի առնելով գումարը և ժամկետը: Մնացածը կանի Ձեր ենթագիտակցությունը: Դուք պետք թ ձգտեք բարձունքին` կանգնելով ոտքի թաթերի վրա: Չկորցնեք համառությունը: Նրանից հետո, երբ հասկանաք, որը գործերն իրենք իրենց չեն լանավա, անմիջապես օգտվեք առաջին իսկ հնարավորությունից: Թույլ չտաք վախին կաթվածահար անել Ձեզ: Հազարավոր մարդիկ այդ պատճառով չեն կարողանում իրականացնել իրենց նպատակները: Ոչինչ չանելով` Դուք չեք ստանա ցանկալի եկամուտը: Այդ իսկ պատճառով առանց տատանվելու քայլեր արեք դեպի Ձեր նպատակները: Եթե Ձեր ենթագիտակցությունը ճիշտ է ծրագրված, ապա այն հրաշքներ կգործի: Հրամայեք նրան բարձրացնել Ձեր եկամուտը 10000 ֆունտով և նա կկատարի Ձեր հրամանը: Նրան ամեն հիշռցրեք այդ մասին, և նա նա կկատարի Ձեր հրամանը մոլեգնորեն: Նա կթռչի դեպի նպատակը, ասես ինքնագնաց հրթիռ` հաղթահարելով ճանապարհին կանգնած բոլոր խոչընդոտները: Ձեր աշխատանքը հստակ կոորդինատները տալն է: Ծերունի միլիոնատերը շարունակեց.
-Ինչ է իրենից ներկայացնում այն կետը, որտեղից պետք է թռչի հրթիռը: Երբ պետք է տեղի ունենա պայթյունը: Ձեր հրթիռի նպատակը 10000 ֆունտ է, իսկ պայթյունի ամսաթիվը այս տարվա վեևջը: Նպատակ ստեղծելիս հաշվի առեք, որ մարդկանց մեծամասնությունը չափազանց զգուշավոր է: Ինչու՞: Նրանք չեն հավատում, որ նրանք ավելիին են արժանի: Այդ մարդկանց ԵՍ-ը զգալիորեն ցածր մակարդակի վրա է գտնվում: Այստեղ ծերունի միլիոնատերը որոշեց որպես օրինակ պատմել իր կյանքից մի պատմություն:
-Մի քանի տարի առաջ, -շշնջաց նա` ասես գաղտնիք հայտնելով, - ես իմ ըկերություններից մեկի համար կառավարչ էի վարձում: Ես որոշել էի, որ պատրաստ եմ նրան տարեկան 45000 ֆունտ վճարել: Հարցազրույցի ժամանակ, երբ խոսքը գնաց աշխատավարձի մասին, նա չոր, նյարդային, նույնիսկ հպարտ տոնով ասաց.«Ես համաձայն չեմ լինի 30000 ցածր գումարի»: Ես երկար ընդմիջում տվեցի, ապա, ասես մեծ զիջում անելով, ասացի.«Ձեր տվյալները հաշվի առնելով` ես համաձայ եմ 30000-ին»:
Եթե նա խնդրեր 35000, ես կտայի: Եթե նույնիսկ` 40000, նույնիսկ 45000 ֆունտ էլ ես կտայի նրան: Ես նախքան հարցազրուցն էի պատրաստ նրան այդքան վճարել: Բացի այդ, հարցազրույցի ժամանակ նա ինձ վրա այնպիսի տպավորություն գործեց, որ ես նույնիսկ պատրաստ էի նրան 50000 վճարել: Այսպես, այն մարդն, ում ես աշխատանքի ընդունեցի, մի քանի րոպեի ընթացքում կորցրեց 20000 տարեկան: Իսկ դա քիչ գումար չէ: Մտածեք, 200000 ֆունտ տասը տարվա մեջ:
Ինչու՞ նա ձեռքից բաց թողեց այդ փողերը: Նա չէր հավատում, որ արժեր տարեկան 50000 ֆունտ: Պարզապես չէր հավատում: Այդ պահանջը լսելով` ես նույնիսկ մի պահ տատանվեցի` չուղարկել արդյոք նրան այլ աշխատանք փնտրելու: Նա ասաց, որ իր գիտելիքներն ու հմտություններն արժեն ընդհամենը 30000 ֆունտ, իսկ ես փնտրում էի նրան, որը կարժենար 45000: Միգուցե ես սխալ ընտրություն կատարեցի: Ապագան ցույց տվեց, որ ընտրությունը ճիշտ էր: Ես լավ մասնագետ էի վարձել և քիչ փող չէի տնտեսել: Այդ մարդու խնդիրն այն էր, որ նրան ինքնավստահություն էր պակասում: Նա ինքն իրեն թերագնահատեց: Տարիների ընթացքում նա հաղթահարեց այդ խնդիրը. Ես մեկ անգամ չէ, որ բարձրացրել եմ նրա եկամուտը: Բայց նա արժանի էր այդ փողերին…
Կյանքը մեզնից յուրաքնչյուրի հետ վարվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում: Նա մեզ տալիս է հավասարապես այն, ինչին մենք սպասում ենք: Ո´չ ավել, ո´չ պակաս: Մենք մշտապես մոռանում ենք, որ կյանքը կարող է մեզ շատ ավելին տալ, քան մենք սովոր ենք խնդրել և ի վիճակի ենք պատկերացնել:
-Ես շատ խոսեցի, -ավարտեց ծերունին իր դասախոսությունը, -Ինչպե՞ս էր, երիտասա´րդ:
-Չափազանց լավն իրական լինելու համար, -պատասխանեց վերջինս` չնայած բաց չէր թողել և ոչ մի բառ:
-Հենց այս պարզ միջոցը, ուրիշ ոչինչ, -նկատեց ծերունին, -օգնեց ինձ միլիոնատեր դառնալ: Սկզբում ինձ, իսկ հետո այն բոլորին, ում հետ ես կիսվել եմ այս գաղտնիքով: Բառերն անիրական հզորություն ունեն: Որքան ուժեղ է բնավորությունը, այնքան հզորություն են ստանում նաև բառերը: Նրանք իրականացման համար պարտադիր են դառնում ` ասես թագավորական հրահանգներ: Մտքերը, որոնք խորը համոզմունք են պարունակում և կրակի մեջ ամրացել են ` անընդհատ կրկնվելով, առավել արագ կստանան իրենց ձևը:
-Ձեզ լսելիս մտածում էի` խաղ չի արդյոք սա, -ընդհատեց ծերունի միլիոնատիրոջը երիտասարդը:
-Հնարավոր է: Վարժությունները Դուք պետք է կատարեք, ոչ ոք դրանք Ձեր փոխարեն չի կատարելու: Դուք պետք է Ձեր բանաձն օրեկան ամենաքիչը 50 անգամ կրկնեք բարձրաձայն, եթե կարողանաք ավելին, ավելի լավ: Նույնիսկ օրեկան 100 անգամ: Այն լավ վարժություն է: Ես ինքս պառկում էի հատակին և հաշվում էի` ձեռքս հարվածելով հատակին: Սկզբում մի ձեռքիս մատներով, ապա մյուս, և այդպես հինգ անգամ:
-Համաձայնե´ք` այստեղ հմտություն է անհարժեշտ:
-Սկզբում վարժությունը պարզ չի թվա: Դուք դժվարությամբ կկենտրոնանաք: Այդ արտահայոտությունը տասը անգամ կրկնելով` Դուք կսկսեք մտածել կողմնակի բաների մասին: Այդ ժամանակ վերադարձե´ք գործին և սկսե´ք նորից հաշվել զրոյից, մինչև չհասնեք հիսունի: Եթե չկարողանաք Ձեր մեջ այդքան նվազագայույն կարգապահություն զարգացնեք, ապա հրաժարվե´ք հարստանալու Ձեր երազանքից: Ահա` ինչեմ Ձեզ առաջարկում, բարեկա´մ: Ես գիտոմ, որ Դուք կկարողանաք: Ձեզ միայն համառություն է պետք:
-Ինչու՞ է անհրաժեշտ բարձրաձայն կրկնելը:
-Դա ուժեղացնում է մտքի վրա ազդեցությունը: Ձեր ենթագիտակցությունը կընկալի բարձրաձայն ասված խոսքերը` որպես դրսից եկող հրաման, այսնիքն ավելի հպարտ կհնչի: Կրկնե´ք միատոն և հստակ, ասես անեծք, ասես բուդդայական մանտրա: Ժամանակի ընթացքում Ձեր բանաձևն իր կյանքով կապրի:
Լսածն ապշեցրեց երիտասարդին: Միլիոնատիրոջ դեմքից հեռացել էր ժպիտը, և նա խոսում էր ճակատագիրը կանխագուշակող գուշակի պես:
-Սկզբում Ձեր ձայնն ու կրկնվող բանաձևը կարող են ամաչեցնել Ձեզ, սակայն ժամանակի ընթացքում Դուք կսովորեք: Առաջդրված նպատակը, որը սկզբում անչափ համարձակ կթվա, կդառնա հասանելի և նույնիսկ հեշտ:
-Իսկ ի՞նչ, եթե մի պահ ինձ մոտ գայթակղություն առաջանա ծիծաղել կատարվող իրավիճակի անհեթեթության վրա:
- Նման պահերին ավելի լավ է սովորականից առավել համառ գտնվել: Դուք պետք է հաղթահարեք կասակծը: Մտածե´ք իմ մասին: Ես Ձեզ հետ կլինեմ ցանկացած պահի, նույնիսկ եթե այդ րոպեին ես իմ այգում լինեմ` այլ այգում` սրանից շատ հեռու: Ես կգամ Ձեզ օգնության: Կասկածանքի պահերին հիշե´ք, որ ես Ձեզ խոսք եմ տվել: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
-Դուք վստա՞հ եք, -անվստահ հարցրեց երիտաարդը:
-Ինչու՞ կասկածեմ: Ես դարձել եմ Վայրկյանական Միլիոնատեր, դուք էլ կդառնաք: Ինձ թվում է` Դուք իրականում հասկացել եք այս սկզբունքը և ընդունել եք այն: Նա, ով հասկանում է այն, իշխանություն է ստանում, և սրանում է կյանքի գաղտնի օրենքը: Մտքով դուք արդեն դարձել եք նա, և դա է կարևորը:
-Բայց իմ հաշվին մի կոպեկ անգամ չկա:
-Կրկնեք գաղտնի բանաձևը և կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ աստիճանաբար փոխվում: Ձեր նպատակն ավելի ու ավելի բնական կթվա Ձեզ: Այն կդառնա Ձեր կյանքի մի մասը: Ինչպես Ձեր Ես-ի զրոյական պատկերը, որ Ձեր գոյության անփոխարինելի մասն էր կազմում, բայց իրականում այն Ձեր երևակայության արդյունքն էր, այն էլ ոչ թարմ: Մինչ այս Դուք այլ խոսքեր էիք պնդում, այժմ կսկսեք պնդել ուրիշները: Դրա հետ մեկտեղ, Դուք ինքներդ կձևավորեք Ձեր ապագան այնպես, ինչպես ցանկանում եք և կդառնաք Ձեր ճակատագրի տերը: Սա արդյո՞ք բոլորիս նպատակը չէ, նույնիսկ նրանը, ով խոսքերով դրա հետ համաձայն չէ:
Երիտասարդը, զգացումներով լցված, դրականորեն շարժեց գլուխը: Նրան թվաց` ծերունու խոսքերն ավելի մեծ նշանակություն ունեին, քան նա սկզբում կարծում էր: Իհարկե, նրա մեթոդը տարօրինակ էր, սակայն միևնույն չէ, եթե այն գործում է:
Ձեզ ներկայացրինք գրքի 10-րդ և 11-րդ գլուխները, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:



