Որոշակի բարձրագույն իմաստով աշխարհն ինքը վարակված է անհաջողությամբ, այն իրենից ներկայացնում է անկատարության կատարյալ պատկերը, նա ձախողման գիտակցումն է: Ու երբ սա հասկանում ես, դադարում ես զգալ անհաջողությունը…
Կյանքն այն չէ, ինչ դու կարծում ես: Այն ասես ջրի պես հոսում է ձեր` երիտասարդներիդ մատների արանքով, իսկ դուք դա չեք էլ նկատում: Շտապիր սեղմել մատներդ, պարզիր ձեռքիդ ափը: Պահիր նրան: Կյանքը դա սիրելի գիրք է, դա մանկիկ է, որ խաղում է քո ոտքերի մոտ, դա նստարանն է քո տան դիմաց, որտեղ հանգստանում ես երեկոյան: Երբևէ (ծերության այդ չնչին մխիթարությունը) դու կհասկանաս, որ կյանքն, այնուամենայնիվ, երջանկություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել