1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արժանացել է Ալֆրեդո դի Ստեֆանոյի տիտղոսին: Այն, հիշեցնենք, ստանում է Իսպանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը:

Պորտուգալացի հարձակվողը երկրորդ անգամ անընդմեջ ստանում է Marca-ի սահմանած մրցանակը: Մրցանակը հանձնել է «արքայական ակումբ»-ի պատվավոր նախագահը` Ալֆրեդո Դի Ստեֆանոն:

Նշենք, որ Ռոնալդուն ստացել է 32 միավոր, իսկ Մեսսին` 26: Նրանց հետևում է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան` 11 միավորով: Ռադամել Ֆալկաոն ստացել է 3 միավոր, Վիկտոր Վալդեսն ու Անխել Դի Մարիան` 2-ական, Դիեգո Կոստան 1 միավոր:

«Ես անչափ երջանիկ եմ` այս մրցանակին արժանանալու համար: Շատ կարևոր է, որ այն ինձ հանձնում է Դի Ստեֆանոն: Ես գիտեմ, թե որքան բարձրակարգ ֆուտբոլիստ է նա եղել: Այժմ մտածում եմ միայն այն մասին, որ կարողանանք Իսպանիայի չեմպիոն դառնալ և նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել