1992 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սեւեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ: Հենց այդ օրն ավարտվեց Հաշմանդամների տասնամյակը, որն ուղղված էր տեղեկացվածության բարձրացմանն ու հաշմանդամների վիճակի բարելավմանը, նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը: Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 177 հազար հաշմանդամ:
Մեր հասարակությունն անարդարացիորեն զանազանում ու դասակարգում է մարդկանց` իբր մեկը հաշմանադամ է, մյուսը` լիարժեք մարդ: Երբեւէ մտածե՞լ ենք, թե ինչպիսի հոգեվիճակ, երազանքներ ունի մեր դիմացի մարդը, ով պարզապես չի կարող, օրինակ, ծափահարել կամ բարձրանալ աստիճաններով:
Ֆիզիկական արատի բացակայությունը հաստա՛տ լիարժեք մարդ լինելու ապացույց չէ։ Եվ ընդհակառակը։



