Քեզ ինձնից հեռացնելն այսքա՜ն հեռու... տարօրինակ ինքնասպանություն է.. 
Թե ասա ինչո՞ւ գնացիր... Տե՞ղդ էր նեղ, թե աշխարհս բավարար չէր ... 
Տաք չէ՞ր ... հարմար չէ՞ր ... 
Ինքնասպան լինելու համար էլ ի՞նչ է պետք ..
Անհարմարավետություն կյանքի հանդեպ...
Աշխարհից խռո՞վ, տվյալ դեպքում իմ աշխարհից..
Նեխած մռութներով այս ու այն կողմ շրջելն էլ մի բան չի ...
ԷԷ, լավ էլ արեցիր..
Գնալդ էր ճիշտ.. 
Սակայն ավելի ճիշտ է գալդ..
Բայց ասա էս դարում ո՞վ է ճիշտն ու սխալը իրարից զատում...
Ասում են գնացի, էդպես ճիշտ գտա ...
Ես էլ ուրիշ պես եմ գտնում ճիշտ ...
Բայց որ գտնում եմ, ի՞նչ ...
Ուրիշները գտնելուց գոնե փորձում են ... բայց դե ես էդքան համարձակ չեմ էդ տեսակ ինքնասպանություն գործելու..իմ ու քո աշխարհից հեռանալու ...

Ասում են՝ սերը փողով չի ...
Չէ հա .. Փողով չի՞ ..

Ասում են, թե շատերն ինձ չեն սիրում ...
Իսկ ո՞վ կսիրի մի զույգ ոտնաման ունեցողին ... 
Այն էլ ծակ ոտնաման...
Փաստորեն, ոչ ո՞ք ինձ չի սիրում ...
Ոտնաման գնելու համար էլ գումար չունեմ..
Այդպես էլ չսիրված կմեռնեմ ... 
Դե՞, չեղավ, թե սերը չկարողացա գնեմ... 
Եթե գնեի.. այ, ոտնաման էլ կունենայի... ո՞նց են ասում ... էս էլ ձեզ նվեր մեր կողմից ...
Գուցե ոտնաման չունեի, դրա՞ համար գնացիր..

Մի ոտնամանի համար ինքնասպանվե՞լ.. 

Հետո ասում են, թե մաշկիդ գույնն էլ է կարևոր..
Թե իբր սև ես, ուրեմն վատն ես..
Ասում են, թե Սատանան էլ է սև եղել...
Գուցե դրա համար բաժանումը սևերի վրա էլ է ազդում...
Սպիտակներն էլ, թե թերհաս են .. կամ սփրթնած...
Մի պահ մտածում ես գուցե, եթե դեղին լինեի մեզ ոչ ոք չբաժաներ այսքա՜ն հեռու իրարից..
Ասում են, թե բաժանումները լինում են թե՛ սևերի, թե՛ սպիտակների, թե՛ դեղինների և թե՛ կանաչների միջև ... 
Ասում են, թե ոչ ոք, ոչ ոքի չի սիրում, եթե մաշիկներդ են ծակ... կամ դեղին մաշկ ունես...

Ասում են բոլոր սև, դեղին ու սպիտակ մաշկ ունեցողները վերջիվերջո մի օր բաժանվում են...
Իսկ բաժանումը՝ փողով չի... 
Պարզապես «ինքնասպանվում են» իրենց աշխարհներից, բաժանվում ու գնում Նոր «մաշիկներովների» փնտրելու ...

Ասում են, թե ում գտնում են ,նրանց մաշիկները ծակ չեն լինում...

Ասում են, թե երբ մաշվում են և այդ նորերի մաշիկները, կրկին բաժանվում ու գնում Նոր «մաշիկներովների» փնտրելու ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել