Միակ լավ բանն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրն, ի վերջո, ակտուալ կդառնա այս երկրում: Մեր երկրում երբևէ չի եղել լուրջ դիսկուսիա` ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերություններ, ի՞նչ տրամաբանություն կա այդտեղ, ի՞նչ է նշանակում անվտանգությունը հայ-ռուսական հարաբերություններում, այդ ստրատեգիական դաշինքը, երբ, ասենք, քո ստրատեգիական պարտնյորը զենք է վաճառում քո թշնամուն և ասում, որ դա բիզնես է: Այս հարցերը ե՞րբ պիտի քննարկենք Հայաստանում: Հիմա է ժամանակը քննարկելու այդ հարցերը, որովհետև հետո մենք կարող ենք այնքան կորցնել, որ չկարողանանք վերականգնել դրանք: Այդ ինչո՞ւ է, որ Ադրբեջանը հանգիստ աչքով նայում է և թքած ունի բիզնեսի, ռուսական պրոյեկտների վրա: Ինչո՞ւ, որովհետև իրենք փորձում են մի քիչ հեռու մնալ այդ ամեն ինչից, ուղղակի իրենք էլ պիտի հազար անգամ մտածեն՝ արժե՞ Ռուսաստանից զենք վերցնել: Դրանք շատ վտանգավոր քայլեր են ոչ միայն մեզ համար` վաղը իրենք էլ կտեսնեն: Մեր խնդիրը, սակայն, ավելի մեծ է: Մենք երբևե որևէ ռեֆլեքսիայի չենք ենթարկել այս հարաբերությունները` մանավանդ անվտանգության ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել