«Պուտինի՝ Հայաստան այցելությունը ոչ միայն մայրաքաղաք Երևանն ու Գյումրի քաղաքն է կաթվածահար արել, այլև միջքաղաքային երթուղիներն ու մետրոն։ Երեկ ուշացումներով են աշխատել Վանաձոր և Ստեփանավան քաղաքների երթուղայինները։ Վանաձոր մեկնել ցանկացող քաղաքացիները Կենտրոնական ավտոկայանում մնացել են մոտ մեկ ժամ, քանի որ թե երթուղայինները, թե տաքսիները հրաժարվել են շարժվել, քանի ճանապարհները փակ են եղել։ Պարզվում է, Երևանի մետրոյի Բաղրամյան կայարանում երեկ այն ժամին, երբ դեռ Պուտինի պետական այցը չէր ավարտվել, ընդհանրապես կանգառ չի արվել։
Այսպես, լրագրող Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր ժամը 14-15-ի սահմաններում մետրոյի Երիտասարդական կայարանում հայտարարվեց, թե «տեխնիկական պատճառներով» գնացքը չի կանգնի Բաղրամյան կայարանում` չնայած, որ նույն ժամանակ Բաղրամյան փողոցում երթևեկությունը գործում էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։