«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու գնացած մի շարք հայ գործարարների ու պաշտոնյաների արգելվել է սեփական ավտոմեքենաներով մոտենալ օդանավակայանին։ «Ժողովոփդ»-ին հայտնի դարձավ, որ թեև նախապես պայմանավորվածություն է եղել, որ պետք է Պուտինին դիմավորելու գնան իրենց անձնական ավտոմեքենաներով, որոնք մի քանի անգամ «ռենտգեն են արել» ու անգամ վարորդների «7 պորտն» են ուսումնասիրել, այնուամենայնիվ, վերջին պահին պայմանները փոխվել են։ Նրանց բոլորին օդանավակայան են տեղափոխել ավտոբուսներում որպեսզի հնարավոր լինի խուսափել չբացառվող ահաբեկչական գործողություններից։ Հավելենք, որ երեկ անգամ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գլխին էին դիպուկահարները «տեղավորվել»՝ պաշտպանելու Պուտինին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել