Դատելով մամուլից, Հայաստանը Ռուսաստանին է հանձնել (վաճառել, տրամադրել) Հայռուսգազարդի մնացած 20%-ը։ Հայռուսգազարդը բիրժայում չի սակարկվում (ՀՀ իշխանությունններն այդպես էլ թույլ չտվեցին, որ Հայաստանում բիրժա լինի)։ Դրա գինը հայտնի չէ։ Բայց մենք գիտենք, որ նման կարգի ընկերությունների գինը նվազագույնը մեկ տարվա վաճառքի ծավալը բազմապատկած 3 է։ Այսինքն, Հայռուսգազարդի գինը 1.2 մլրդ դոլարից պակաս չէ։ Եվ ուրեմն, դրա 20%-ը 240 մլն դոլար է։ Հիմա սա վաճառե՞լ ենք, տվե՞լ ենք, սվո՞պ ենք արել։ Ներեցեք, պարոնայք հայ իշխանավորներ, դուք հո խուլիգան չե՞ք։ Բարի եղեք պաշտոնական հաղորդագրություն տրամադրել։ Ի վերջո, հսկայական հանրային գույք է օտարվել։ Այնուհետև, ըստ պրն Ա.Միլլերի, այդ գործարքից հետո Հայաստանը ՌԴ-ից հետայսու գազը կստանա Ռուսաստանի ներքին գներով։ Սա վերը նշված 240 մլն դոլարի դիմա՞ց։ Ո՞րն է ՌԴ ներքին գինը։ Օրինակ, Սարատովի Գազպրոմը գազը վաճառում է (վերջին գները) բնակչությանը. գազօջախի համար 7.6ռ 1մ3 (227 դոլար), իսկ ջեռուցման համար 4.24ռ 1մ3 (127 դոլար)(http://www.sargc.ru/stoimost-prirodnogo-gaza.html)։ Ռոստովի մարզում գազը վաճառվում է 125 դոլարով (http://rst.donland.ru/Default.aspx?pageid=118788), Մոսկվայում ավելի էժան է։ Հայաստանում բնակչությանը վաճառվող գազի գինը 391 դոլար է՝ 3.1 անգամ ավելի թանկ (ի դեպ մեզ մոտ այն ավելի թանկ է, քան Ուկրաինայում էլի 3 անգամ)։ Հիմա ի՞նչ է այդ ներքին գին ասվածը։ Դա այն գինն է, որով Հայռուսգազարդը գազը ստանալու է Գազպրոմի՞ց։ Ներեցեք դա ոչինչ չի փոխում։ Հայռուսգազարդը հիմա էլ թանկ չի ստանում (189 դոլար)։ Բայց վերջնական գինը սահմանում է եվրոպականից էլ թանկ։ Եվ հետո, եթե մենք ներքին գնով ենք ստանալու (ի վերջո ճշտեցին, որ ներքին գին ասելով նկատի ունեն 189 դոլարը), ապա ի՞նչու այն ավելի էժան չէ, քան Ռուսաստանինը։ Չ՞է որ արտահանելուց ԱԱՀ-ը հանվում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/625676500823205
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել