Ո՞վ է ասել, որ դոնժուանությունը բացառապես տղամարդու զբաղմունք է: Կինը նույնպես կարող է տղամարդկանց հետ նույնպես խաղալ, հասնել նրանցից ամեն ինչի և դրա հետ մեկտեղ լինել ազատ և անկախ: Իհարկե առանց որևէ սիրո:
Ծանո՞թ է: Թե՞ նման վարքը քեզ մոտ միայն տհաճություն է առաջացնում: Ահա մի քանի նշան, որ լուրջ հարաբերությունները (դեռ) քեզ համար չեն.
1. Շատ տղա «ընկերներ» ունես, ովքեր քեզ անընդհատ օգնում են:
Ինքն իրենով տղամարդ-ընկերների առկայությունը ոչ մի բանի մասին չի խոսում. նրանց հետ երբեմն ավելի հեշտ է շփվել, քան կանանց հետ: Բայց եթե այդ ընկերներն անընդհատ օգնում են քեզ, ինչ-որ աջակցություն ցույց տալիս, ապա դա արդեն մտահոգվելու առիթ է:
2. Դու անընդհատ շփվում ես տղամարդկանց հետ սիրախաղի տեսքով:
Անգամ եթե դա ձեր տան բանվորն է, ով եկել է վերանորոգելու ջրի խողովակը: Դու պարզապես չես տեսնում շփման այլ ձև:
3. Տղամարդու կողմից մերժում չես ընդունում:
Այլ կերպ ասած` անկեղծորեն հավատում ես, որ տղամարդը պարզապես չի կարող քեզ մերժել, եթե ինչ-որ բան ես ուզում: Ուստի քո ուզածին ամեն կերպ կհասնես` օգտագործելով բոլոր «օրինական» և «հակաօրինական» միջոցները:
4. Երբեք չես կապնվում տղամարդու հետ:
Գուցե անգամ վախենում ես էմոցիոնալ կապվածություն զգալ տղամարդու հանդեպ, քանի որ հաջորդ քայլը սիրահարվածությունն է, իսկ դա քեզ պետք չէ: Արդյունքում, չնայած կողքիդ շատ տղամարդիկ կան, բայց նրանցից ոչ մեկին մոտ չես թողնում:
5. Միշտ տղամարդուն ավելի քիչ ես տալիս, քան ստանում ես:
Այո, ժամանակ առ ժամանակ տղամարդուն ինչ-որ հաճելի բան անում ես, բայց դա միայն նրա համար, որ նրան կողքիդ պահես: