Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները միջպետական խորհուրդ կհիմնենPanorama.am-ը գրում է.

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են նախագահների մակարդակով միջպետական խորհուրդ հիմնել: Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խոսելով ՌԴ նախագահի պետական այցի մասին՝ Սերժ Սարգսյանը նշեց. «Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել