Ինչ է այս պահին կատարվում նախագահականում. photoSlaq.am-ը գրում է.

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այսօր է ժամանել Հայաստան: Վլադիմիր Պուտինը մեր տեղեկություններով այս պահին մասնակցում է իր պատվին մատուցված պաշտոնական ճաշին:

Ինչպես նախագահական նստավայրի մոտից հաղորդում է Slaq.am-ի թղթակիցը, տվյալ տարածքն այս պահին փակ է ավտոմեքենաների համար, իսկ քաղաքացիների անցուդարձն էլ տեղի է ունենում ոստիկանների ուղեկցությամբ: Նախագահականի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր չի գիշերելու Հայաստանում: Պաշտոնական ճաշից հետո նա "Զցարթնոց" օդանավակայանից մեկնելու է Սոչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել