1in.am-ը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում մասնակցել են 2014թ. Սոչիում կայանալիք XXII Ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշների մարման արարողությանը:

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նամականիշների վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով Հայաստանի օլիմպիական հավաքականը հանդես է գալու Խաղերին: Առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևերը: Նամականիշների ձախ մասում պատկերված են Սոչիի լեռները: 

Նախագահները ստորագրել են նամականիշները, նամականիշներով ծրարները և կնիք են դրել: Նամականիշներն ունեն 20 հազար տպաքանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել